«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել հայկական բանակում վերջին 5 օրում արձանագրված զինվորի մահվան 3 դեպքերի առնչությամբ։ «Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում: Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը: Վերջին զոհերը` Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ […]
Զինված ուժեր
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ Նախագահի 2011 թ. հոկտեմբերի 8-ի «2011 թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, նախատեսել մի շարք այլ միջոցառումներ։ ArmAr.am 14:49:49
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր […]
3 մետր բարձրությամբ կառուցվող քարե պատի նպատակը հարեւան գյուղերի բնակիչներին հայ զինվորների արձակած գնդակներից պաշտպանելն է:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ եւ քննարկել բանակում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել […]
Հոկտեմբերի 9-ինՙ ժամը 10.40-ի սահմանում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը: ArmAr.am
«Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ: Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, […]
ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից […]
Հայաստանի անկախության 20-ամյակի զորահանդեսին, սեպտեմբերի 21-ին, կմասնակցի ամերիկացի գեներալ-ադյուտանտ Լի Տաֆանելին` Կանզասից: Նա Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-23-ին: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Հայաստանի ՊՆ եւ ԱԻՆ ղեկավարների հետ: ArmAr.am




