Հուլիսի 31-ին, ժամը 14.20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտու խոտածածկ տարածքում, որը սպառնացել է Բարձրունի գյուղի ցորենի դաշտերին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը եւ Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ մոտակա զորամասից 70 զինվոր […]
2 Օգոստոս 2010
Սիրիայի նախագահ Բաշար Ասադըհ հուլիսի 27-ին ավարտեց իր պաշտոնական այցը Բելառուս: Այդ փաստը, իհարկե, իրենից առանձնահատուկ որեւէ բան չի ներկայացնում, սակայն, ֆրանսիական լրատվամիջոցներն անդրադառնալով փաստին արձանագրել են, թե նախագահ Ասադի այցելությունը Մինսկ դարձավ նոր աշխարհաքաղաքական կոալիցիայի ստեղծման հերթական քայլ : Այդ յուրօրինակ եռյակ դաշինքի մեջ կներառվի Բելառուսը, Սիրիան և Վենեսուելան: Շուտով այդ երեք պետությունների նախագահները […]
BBC Լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհներին: Օդերեւութաբանները խոստանում են, որ եկող շաբաթ Ռուսաստանի կենտրոնական հատվածում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի, նորից սպառնալով անտառային եւ տորֆային հրդեհներով: Այժմ հրդեհը մոլեգնում է 14 շրջաններում: Հազարավոր մարդիկ արդեն կորցրել են իրենց տները, կա 30 զոհ:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ն ծրագրել է 2011 թվականին Իրանի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում: Պենտագոնը միաժամանակ մտադիր է ռադարներ տեղակայել Իսրայելում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդեն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է արդիականացնել դրանք: Հայտնի է, որ ԱՄՆ-ը ավելի վաղ ցանկանում էր […]
ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք:
Օգոստոսի մեկից Ռուսաստանը ռոտացիոն կարգով գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը: Սպասվում է, որ իր նախագահությունը ռուսական պատվիրակությունը կնվիրի Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների խնդրին: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կկենտրոնանա նաեւ աֆրիկյան խնդիրների վրա, ներառյալ ծովահենության դեմ պայքարը: Բացի այդ սպասվում է, որ օգոստոսին Անվտանգության Խորհրդի անդամները կքննարկեն Կենտրոնական Ասիայում պրեվենտիվ դիվանագիտության […]
Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը գնալով աճում է: Հաղորդման համաձայն, ուժեղ ջրհեղեղների արդյունքում արդեն ավելի քան 1,5 մլն մարդ է տուժել: Ջրհեղեղից հիմնականում տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները, որտեղ ավերվել են մի շարք կառույցներ, տասնյակ բնակելի տներ, կառավարական կառույցներ, ձեռնարկություններ և դպրոցներ: Տարերային աղետից առավել քան տուժել է Հայբեր-Պահտունվա նահանգը, որի […]
Տեղեկատվական վահանակները թույլ կտան զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը:
Կիրակի աշխատանքային այցով Բաքու Է ժամանել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որն այսօր հանդիպում կանցկացնի ադրբեջանցի իր պաշտոնակից Ռամիզ Մեհթիեւի հետ: Հաղորդվում Է, որ Սերգեյ Նարիշկինը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ ադրբեջանցի վետերաններին պարգեւների հանձնման արարողությանը: Այցի շրջանակներում Նարիշկինը նաեւ կքննարկի Ադրբեջան ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի նախապատրաստման հարցերը, որն […]
Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած շուրջ 30 երիտասարդներ կմասնակցեն պատմական Տիգրանակերտի հնագիտական պեղումներին:




