«Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները»:
Օգոստոս 2010
Օգոստոսի 15-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց: Այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ […]
Երեւանում 2010թ-ի վերջին կբացվի «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն»: Կենտրոնի ստեղծման աշխատանաքներն իրականացվում են Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատանքները համակարգում է Հայաստանից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը: Մասնագետները վերապատրաստվում են Հնդկաստանում: Ինչպես տեղեկացրել է […]
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ասել է, թե. «Մեզ հայտնի է, որ Ռուսաստանն ավել վաղ զենիթահրթիռային C-300 համալիրներ է տեղադրել Աբխազիայում: Աբխազիայում այդ համակարգերը տեղակայվում են արդեն 2 տարի: Մենք չենք կարող ասել, թե Ռուսաստանն այնտեղ նոր համալիրներ տեղադրել է, թե` ոչ: Մենք դա կպարզենք, բայց այս իրավիճակը նորություն չէ»: ArmAr.am
Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21 տոկոս է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող այդ քաղաքագետի խոսքերով` ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50 տոկոսից ավելի է: «Այս պահին էթնիկ […]
Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965 թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Սևրի պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասով` միանգամայն արդիական են:
«Было бы интересно пригласить таких «лерников» в Арцах и пусть они повторят свои заявления там. Мы бы посмотрели, что с ними произойдет».
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախում այսօր` հայկական հին տոմարով Նավասարդի օրը, «Սերունդ» հասարակական կազմակերպությունը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով:




