16 Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 16, 2010թ. 17:00

Նույնիսկ Հեյդար Ալիևն է ժամանակին անկարող եղել չասել ճշմարտությունը. «արդեն 10 տարուց ավել է, որ այդ մարդիկ (արցախցիները) Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզնից անկախ, հիմա ակնկալել, որ պետք է հետ վերադարձնենք, դա մի քիչ շատ է…


Սեպտեմբեր 16, 2010թ. 16:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 16:00

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


Սեպտեմբեր 16, 2010թ. 15:40

«Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում մեզ անհանգստացնում է այն խնդիրը, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի»,- այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի սահմանապահների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հարևան երկրներում թմրամոլների քանակի ավելացման խնդրի մասին, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը: Իրանցի գեներալը նաև […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 15:21

ՀՀ կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերի իրագործումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին լիազորել հաստատելու ՀՀ անդամակցությունը ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման համակարգին, նշանակելու համակարգի հետ կապված համագործակցության հարցերով ՀՀ ազգային կապի պատասխանատու, համակարգի ազգային անդամներին ահազանգելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում  նախարարության համակարգի աշխատակիցներից ստեղծելու մոբիլիզացիոն ազգային կենտրոն` աշխատանքային խմբի տեսքով։


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:48

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց – «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:43

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում  է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։  2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի  բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:40

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 11,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN45, 47, Պրոմեթևսի փողոցի N28, 29 անավարտ շենքերի գազիֆիկացման, բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ ArmAr.am


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:30

Հայաստանն ու Իրանն ունեն խորը և պատմական հարաբերություններ, երկու երկրները երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ճանապարհը հստակ ուղենշել են և շարժվում են այդ ճանապարհով: Իրանը տարբեր ոլորտներում կաջակցի հայ-իրանական հարաճուն հարաբերությունների զարգացմանը: ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, խոսելով տարածաշրջանային […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:25

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ […]