29 Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 29, 2010թ. 17:12

Նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ:


Սեպտեմբեր 29, 2010թ. 16:28

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանի, Մերձբալթյան երեք երկրների` Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վերասհկիչ մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յեզիերսկին, ով նաև հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահը։ Նստաշրջանի […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 12:52

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Մենք ձեզ հետ միասին ստեղծել ենք ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, որի նախաձեռնությունը հիմնականում գալիս էր հասարակական կազմակերպություններից։ Նրանք մշակել էին բավական լուրջ և ծավալուն փաստաթուղթ, որը մեր […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 12:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ մինչև 85000 դրամ բոնուս: Բաժանորդը պարզապես պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը: ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 12:35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 11:59

«Հայոց աշխարհ»-ն անդրադառնում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությանը՝ գրելով. «Այսօր շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ կլինի Լուժկովից հետո: Ակնհայտ է, որ Լուժկովին արդեն չի հաջողվի պայմանավորվել Մեդվեդեւի հետ, որ հեռանալուց հետո իր ընտանիքն ու մարդիկ զերծ կմնան հալածանքներից, Հաշվիչ պալատի եւ հարկային մարմինների ստուգումներից: Իրեն՝ Լուժկովին, իհարկե, չեն ձերբակալի, բայց բազմամիլիարդանոց բիզնեսը […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 11:25

2009թ. Նոյեմբերի 19-ին փլուզուեց Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գէորգ եկեղեցին: Արդպիսով, 18-րդ դարավերջին գործող 35 հայկական եկեղեցիներից Թբիլիսիում մնաց ընդամէնը 5-ը…


Սեպտեմբեր 29, 2010թ. 10:40

Հ. Աբրահամյանը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ Սեպտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, ժամանեց Բեռն: Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում պատվիրակությանը միացավ Շվեյցարիայում ՀՀ […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 10:20

«Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, եւ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ»


Սեպտեմբեր 29, 2010թ. 10:03

«Լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների,