Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
10 Սեպտեմբեր 2010
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բռնի տեղահանվծների հարցերով ներկայացուցիչ, պրոֆեսոր Վոլտեր Քելինը սեպտեմբերի 13-ին տարածաշրջանային այցով ժամանում է Թբիլիսի: Այնուհետեւ նա կլինի Սուխումիում եւ Գալիում: Քելինի այցելության վերջին հանգրվանը Երեւանն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կծանոթանա բռնի տեղահանվածների իրավիճակին, որոնք տուժել են տարածաշրջանային հակամարտություններից: Իշխանությունների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում, քննարկման առարկա կլինեն փախստականների խնդիրների […]
Համանախագահները ողջունում են Ադրբեջանի որոշումը` ԱՄԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի օրակարգից բանաձևը հետ կանչելու մասին և կրկնում` միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ խորհրդարանի մյուս հանձնաժողովների անդամների մասնակցությամբ։ Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Օրակարգում ՙԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին հարցն էր։ Ներկայացնելով […]
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 17-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18,513,863 (տասնութ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար […]
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այս շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: ԱԳ նախարար Ալի Շամին և դեսպան Քոչարյանը ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման կարևորությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել […]
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողներից դասագրքերի վարձավճարների վերաբերյալ, ԿԳՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է մեր քաղաքացիներին, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման “2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական […]
Առանց հաշվի առնելու Արցախի Հանրապետության ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական և արդարացի հանգուցալուծման։
Ամենասարսափելին 1915թվականի Ցեղասպանությունն էր. 1.5 մլն հայ ոչնչացվեց միայն նրա համար, որ հայեր էին…
Սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանը: Այն նախագահել է Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես են եկել Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Նստաշրջանում ծավալված քննարկումները մեկնաբանում էր Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Պարոն Գրիգորյանի փոխանցմամբ, նստաշրջանն անցել է չափազանց լարված: Հատկապես հետաքրքրությամբ […]




