Ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը…
27 Սեպտեմբեր 2010
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։ ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս […]
Սեպտեմբերի 27-ին «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում ՚Մեդիամաքսՙ թիմը` 4:3 հաշվով պարտության մատնելով ՚ԱԹԱՙ թիմին, նվաճեց ՚ՎիվաՍել-ՄՏՍ-2010ՙ գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ ՚4-րդ իշխանությունՙ թիմը, որը երրորրդ տեղի համար […]
Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի հետ։ Ողջունելով աշխատանքային այցով ժամանած գործընկերոջը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության ազգաշահ բնույթն ու այդ ասպարեզում ձևավորված ավանդույթները։ Այդ համատեքստում, որպես թարմ օրինակներ, նա վկայակոչեց ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի մի […]
Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների խորհրդի / Սենատ / […]
Գերագույն Հոգևոր Խորհուրդը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը և այդ մասին կատարված հայտարարությունները: Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին:
Ոմն Ռիզվան Հուսեյնով News.az կայքում, որն ակնհայտորեն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ցուցումներով է աշխատում, «բացահայտումների» շարք է հեղինակում…
«Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից»:
ՊՆ-ի պարզաբանումը «Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ. տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր […]
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդման, Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս […]




