1 Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 1, 2010թ. 19:49

Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան: Խորհրդարանի նախագահի հետ միասին ԱրՊՀ էր այցելել նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Մայր բուհում, ինչպես որ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, այդ օրն Անկախության դաս էր` նվիրված սեպտեմբերի 1-ի և 2-ի տոներին՝  Գիտելիքի, գրի ու դպրության օրվան և Լեռնային […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 19:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եվ դպրության օրվա առթիվ Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարեւոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից: Այսօր էլ կրթված […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 18:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի  բացման արարողությանը: Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է  “Պատվո շքանշանով”: Հանրապետության ղեկավարը  պարգեւը  ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում: […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 17:41

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի հեղինակած ՙՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը: Որոշվեց հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը երաշխավորել ընդգրկելու սեպտեմբերի 14-16-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծում: ՙՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚, […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 17:38

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ’ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին։


Սեպտեմբեր 1, 2010թ. 17:33

Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից գործուղվելու են երկու հոգևորականներ` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:   Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, թե «Մայր Աթոռը հոգևորականներին գործուղելու որոշում է կայացրել և այն չի փոխի: Յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 17:24

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ: Օրինագծի 1-ին հոդվածով` ՙՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՚: ՙԱԺ կանոնակարգ՚ […]


Սեպտեմբեր 1, 2010թ. 17:10

Օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում,արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:


Սեպտեմբեր 1, 2010թ. 16:56

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն  հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը դեռ սպասում է Իսրայելի ներողությանը: Նախարարի խոսքը`Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա իրականացված միջադեպի մասին է: «Ներողությունը ոչ միայն պահանջ է , որի մասին բարձրաձայնում է Թուրքիան, այլ նաեւ համաշխարհային հանրության պահանջն է», -հոխորտացել է Թուրքիայի ԱԳ նախարարը: ArmAr.am


Սեպտեմբեր 1, 2010թ. 16:32

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ է հանձնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին: ՀՀ վարչապետի ս.թ. օգոստոսի 10-ի որոշմամբ Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` պետական կառավարման համակարգում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և ներդրած ավանդի համար: