ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ հանրությանն է ներկայացվում «Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարքը, որում մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների անվանի գործիչները հիշողություններ են ներկայացնում իրենց ուսուցիչների մասին: Նախաձեռնությունը երախտիքի յուրօրինակ դրսևորում է կրթության ոլորտի բոլոր այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց գործունեությամբ հետք են թողել աշակերտների աշխարհայացքի, բնավորության, ընդանուր […]
3 Սեպտեմբեր 2010
Սեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Հայաստանի եւ Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը: Հայաստանի դեսպանն իր ելույթում կարեւորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու կատարած իր այցից հետո եւս մեկ անգամ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չնվազեցնել շփումների ակտիվությունը խնդրի կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումների հաճախակիությունը բավական բարձր է եղել: «Այդ շփումների ինտենսիվությունը չպետք է իջնի»,- հայտարարել է Մեդվեդեւը Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո. «Ես ամոթ […]
Ի դեպ, Հայ Դատի գրասենյակները ողջ աշխարհում աշխատանք են տանում ՄԱԿ-ում այդ բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության (DEMYC) անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կրթությանն առնչվող մի շարք հարցեր: Ա. Աշոտյանը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ Հայաստանի համար շատ արդիական է միության կարգախոը` «Իրականում որտե՞ղ է նոր աշխարհը, ինչպիսի՞ն է նոր աշխարհը, եւ ի՞նչ է նոր աշխարհը»: «Կապելով ձեր կարգախոսը «Եվրոպական հարեւանության» […]
«Նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն»
«Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումներ ձեռնարկատերերի միջև, այն պետք է պահպանի միջազգային կարգավիճակը»:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։ Սույն փաթեթը մշակվել է հաշվի առնելով նախարարության կառուցվածքային միավորների գործառույթների դասակարգման վերլուծության արդյունքները։ Գործառույթները ճշտվել են, ավելի հստակ ձևակերպվել, վերացվել են իրավական հիմք չունեցող և […]
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50000.0 հազար դրամ։ ArmAr.am
Այսօր գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Վերջինով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի […]




