7 Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 7, 2010թ. 21:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է <<Լուդինգ>> կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 20:50

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի  հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 20:40

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 17:30

«Ափսոս է մեր այսքան աշխատանքը: Պետք է անպայման խաչը տեղադրել…»


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:30

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ ճանաչման համար Բորիս Դանիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:24

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել  ՙՊատմա-բանասիրական ուսումնասիրություններ՚ մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի ՙՊատմա-բանասիրական պրպտումները՚` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ: Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել  է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում  եղևնի է տնկել։ Մշակույթի տան  մուտքը  երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել  նորակառույց շենքում։ Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 15:35

«Հայաստանը պե՞տք է այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին»,- ի պատասխան լրագրողի հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանել է «Հայաստանում չեք գտնի մի պատգամավոր, որը չցանկանա ԼՂ անկախության ճանաչումը: Իհարկե կարող է գալ մի օր, որ Հայաստանը, այդ թվում եւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, ճանաչեն […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 15:20

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա – Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի  ղեկավար Հովհաննես Սահակյանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 14:37

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը վերջնականապես կավարտվի 2011 թվականին: «Հանրապետությունում ներկայումս կա 91 ավագ դպրոց, հաջորդ տարի կբացվեն եւս 44-ը։ Ընդորում, թերահավաք ավագ դպրոցներ չունենք։ Կան մինչեւ 15-16 հոգուց բաղկացած դասարաններ»,- տեղեկացրեց նախարարը։ Անդրադառնալով էքստեռնի` դասարանից դասարան թռիչքային կերպով տեղափոխվելու […]