Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են անկախության հռչակման 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումները։ Դրանց հիմնական մասը տեղի է ունենում մայրաքաղաք Ստեփանակերտում։ Տոնական մթնոլորտում բացվել է նոր վերանորոգված կենտրոնական զբոսայգին։ Երեկոյան սկսվել է համերգը, որին մասնակցել են հանրահայտ ռուս շոումեն Վալդիս Պելշը եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ծագումով հայ Բեդրոս Կիրկորովը։ Իմիջիայլոց, Ստեփանակերտի համերգին Վալդիս Պելշի մասնակցության պատճառով, […]
2 Սեպտեմբեր 2010
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, Ա. Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում […]
Սեպտեմբերի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը: Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում […]
Այսօր Արցախում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով (3500քառ.մ) գերազանցում է նախկինում Հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի (ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյան եւ ԼՂՀ կառավարության համաֆինանավորմամբ): […]
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին: Պատասխանելով հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին վերաբերող լրագրողների հարցերին` Նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան […]
1988-ին, երբ սկսվեց մեր ազգային ազատագրական շարժումը, մեր ողջ ժողովուրդը համախմբվեց, միաբանվեց, Հայաստան-Արցախ-Սփյուռք` դարձանք մի բռունց…
Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն էապես համալրեց իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները: Մինչ այդ միության անդամ էին հանդիսանում «Orange Արմենիան», «Արմինկո», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինստրումենթս Քորփորեյշն», «Յունիքոմփ», «Այքան Քոմունիքեյշնս», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Ապագա Տեքնոլոջիս», […]
«Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում…»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ




