Խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին էլեկտրոնային օրաթերթի աշխատանքը բարձր գնահատելու համար:
Հոկտեմբեր 2010
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ՙՆոր րոպեներ՚ աննախադեպ ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում քարտի վավերականության ժամկետի օրերն անվճար փոխանակելու ներցանցային խոսելաժամանակի հետ: Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց կարելի է ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Օրինակ` *555*40# հավաքելու դեպքում բաժանորդը կստանա 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Յերեմիչին: Նախարար Յերեմիչը Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ հարաբերությունների զարգացումը: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում ձևավորել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, ամրապնդել մշակութային […]
Հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացավ Հայ մտավորական, հասարակական և քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ծննդյան 141-րդ տարեդարձը: Այս առաքելությանը նրանց էր միացել նաև Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ զետեղելով Յոկոհամայում […]
Հաճնի հերոսամարտը թուրք ջարդարարների դեմ մղած հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության հերոսական էջերից է:
Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՄԱԿ-ի Կանանց խումբը (UNWG) հայտարարեց յուրաքանչյուր տարի անցկացվող բարեգործական տոնավաճառից ստացված գումարներով ֆինանսավորման համար ընտրված ծրագրերը: Սույն բարեգործական ծրագրի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կարիքավոր երեխաներին: Այս տարի ներկայացված 200 ծրագրերից ընտրվել էին 35 ծրագիր, իսկ գումարային ֆոնդը կազմում էր 204.488 եվրո: Յուրաքանչյուր ծրագրին հատկացվող առավելագույն գումարը կազմում էր 7.000 եվրո: Վիեննայում […]
Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ […]
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Մեր հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար եւ Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգեւատրվել է Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը, <<Երախտագիտություն>> մեդալովª Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների […]
Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումը”, որի բացումը կատարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել տարբեր երկրների եւ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքներով զբաղվող […]




