Հոկտեմբեր 2011

Հոկտեմբեր 8, 2011թ. 22:00

Վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:


Հոկտեմբեր 8, 2011թ. 21:51

Թուրք մամուլը Հոկտեմբեր 4ին կը հաղորդէր, որ թուրք ոստիկանները Տիյարպաքըրի մէջ ձերբակալած են ազգութեամբ հայ՝ Ֆրանսայի երկու քաղաքացի, որոնք կ՚ամբաստանուին Թուրքիոյ մէջ ահաբեկչական կազմակերպութիւն համարուող՝ Քիւրտիստանի բանուորական կուսակցութեան (PKK) հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Թրքական «Ենի Շաֆաք» թերթին համաձայն՝ Տիգրան Սարգիս Արշակ Եկաւեան եւ Էյիւփ Սուլթան Տէմիրչիվի ձերբակալուած են Սուրի շրջանին մէջ։ Խուզարկութեան ժամանակ անոնց մօտ […]


Հոկտեմբեր 8, 2011թ. 19:54

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում ելույթի փոխարեն ներկայացրել է մի փաստաթուղթ, որը մի քանի օր տեւած քննարկումների ընթացքում ընդունվել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, հետո քաղխորհրդում, իսկ հետո համաձայնեցվել է տարածքային կառույցների ղեկավարների հետ: Փաստաթուղթը կոչվում է շուրջօրյա հանրահավաքների բանաձեւը: Դրանում ամփոփվում է անցած ութ օրը, վիճակագրությամբ, թե ինչքան մարդ է գիշերել վրաններում, որքան մարդ է նստել […]


Հոկտեմբեր 8, 2011թ. 15:22

«Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի:


Հոկտեմբեր 8, 2011թ. 10:06

Թուրքական «Սաբահ» թերթը Ֆրանսիայի նախագահի այցը լուսաբանեց «Սարկոզին մուտք է գործում մեր հետնաբակը» հրապարակմամբ:


Հոկտեմբեր 8, 2011թ. 01:30

2011թ. անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրացիների թիվը 64 %-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


Հոկտեմբեր 8, 2011թ. 01:16

Արևելագետ Զոհրաբ Մուղդուսյանը ներկայացնում է մի հետաքրքիր տեղեկություն, որը վերաբերվում է շուրջ հարյուր տարի առաջ Ազգերի լիգայի տարեգրության մեջ տեղ գտած պատմական Զեյթունին


Հոկտեմբեր 7, 2011թ. 23:02

«Վիճակը, իրոք, աղետալի կդառնա, իսկ մենք` միայն աղետի վկա, եթե շարունակենք բութ համառությամբ անտեղյակ ձևանալ ու ելք փնտրելու փոխարեն բավարարվենք սուտ թվեր ու փաստեր հորինելով:


Հոկտեմբեր 7, 2011թ. 22:05

Ինձ հասած տեղեկություններով, Եվրոպայում արգելվել է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել հայր և մայր տերմինները` սեռական փոքրամասնություններին չվիրավորելու համար:


Հոկտեմբեր 7, 2011թ. 21:39

Մինչ սույն հոդվածի հիմնական ասելիքին անցնելը, մեջբերենք Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական առաջատար փորձագետներից մեկի մտքերը, որը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի, և Իրաքում` կոալիցիայի ուժերի ռազմական գործողությունների քաղաքական ապահովմանը, փաստորեն, ղեկավարել է Իրաքյան Քրդստանի խնդրի հետ կապված քաղաքական մշակումները, ներկայումս շարունակում է զբաղվել Իրաքի, ինչպես նաև սահմանակից պետությունների, այդ թվում` Թուրքիայի խնդիրներով, Իրանի միջուկային ծրագրի հարցով, […]