Հոկտեմբեր 2011

Հոկտեմբեր 7, 2011թ. 20:32

Եվրո 2012-ի նախընտրական փուլի Բ խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին: Խաղի 28-րդ րոպեին, Յուրա Մովսիսյանի փայլուն անցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզզելին: 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռահար գեցեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2-0: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Մակեդոնիայի կազմում դաշտից հեռացվեց Շումուլիկոսկին: 70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի հերթական անցումից հետո Գևորգ Ղազարյանը […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 19:44

«Հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»:


Հոկտեմբեր 7, 2011թ. 19:29

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի հերթական պարապմունքը վարեց Կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Դասախոսությունը նվիրված էր «Հայաստանում սահմանադրական պետության գաղափարը եւ քաղաքական պայքարի արդի փիլիսոփայությունը» թեմային: Հիշեցնենք, որ անվճար հիմունքներով գործող երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում ՌԱՀՀԿ-ն ձեռնարկել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 19:00

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում գտնվող  Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար եւ պետական քարտուղար Պիեռ Լելուշը հայտարարել է, թե Ֆրանսիան լրջորեն քննարկում է Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ եւս ողջունել է Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի կառուցման հարցում:


Հոկտեմբեր 7, 2011թ. 18:18

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման ավարտին Առաջակել է  յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացնել` ներգաղթի եւ արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու համար՝ սկսած 2012թ. տնտեսական տարվանից: Հանրային խորհրդի այսօրվա նիստում, միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ 1988-2001թթ. […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 17:25

ԵԽԽՎ 14 երկրներ ներկայացնող 32 պատվիրակներ շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20 ամյակի կապակցությամբ Օրերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցության պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ 32 պատգամավորների ստորագրությամբ պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Արցախի 20 ամյակին նվիրված մի հայտարարություն: Դրանում բարձր գնահատելով Արցախի որդեգրած զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 16:42

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության ՙԽորհրդարանական շաբաթ՚ հաղորդման շրջանակներում Սիրելի´ հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ Երեւանում եւ մարզերում: Հերթական հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խորհրդակցել ձեզ հետ երկրում ստեղծված ներկա […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 14:13

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ԵՄ-ի Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրի հարցով  գլխավոր բանակցող Ջոն Քյաերը հայտարել է, թե Եվրամիությունը, հնարավորության սահմաններում, կաջակցի ԼՂ խնդրի լուծմանը: « ԼՂ խնդրի կարգավորման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵՄ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում: Բայց մենք ունենք պատմական փորձ, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: ԵՄ-ն պատրաստ է իր […]


Հոկտեմբեր 7, 2011թ. 12:12

«… որ ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը, որպեսզի դրանց արդյունքը ծառայի խաղաղությանը, այլ ոչ պատերազմին, չդառնան նոր պատերազմ սնող աղբյուր»:


Հոկտեմբեր 6, 2011թ. 23:28

Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի: