Փետրվար 2013

Փետրվար 12, 2013թ. 11:07

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը երեկ կեսօրին՝ ժամը 12:25-ի սահմաններում, դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով Պ.Հայրիկյանի դիմումը հետ վերցնելու հարցով: «Արդեն վերջնական որոշում եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ ստահակ […]


Փետրվար 12, 2013թ. 10:46

Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական շեշտադրումներով մեզ` ընտրողներիս, ուրախանալու քիչ հնարավորություններ է տալիս: Ուրախանում ենք միայն ակտիվ քարոզարշավ վարող երկու հիմնական թեկնածուների` գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խոստումները լսելիս:


Փետրվար 12, 2013թ. 09:37

-ի հարցազրույցը քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ -Նախագահի թեկնածուներից մեկն անհույս հացադուլի մեջ է, մյուսը կարծես անձի երկվությամբ է տառապում` ժամերի ընթացքում փոփոխելով կայացրած որոշումները. քաղաքագիտական տեսանկյունից` նախընտական ինչպիս՞ի գործընթացների ականատեսն ենք: – Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընթանում է ապաքաղաքականացված քարոզարշավ, չնայած երկրի թիվ մեկ պաշտոնյայի ընտրությունը պետք է […]


Փետրվար 11, 2013թ. 21:26

«Ազատություն» կուսակցությունը նոր ստեղծվող Հայ Ազգային կոնգրես կուսակցության հետ կապ չունի, ուզում են, թող ստեղծեն»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Հարգում եմ առաջին նախագահի գաղափարը, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Ինձ դիմել են ՀԱԿ մյուս կուսակցությունները` թե ի՞նչ անենք, ես էլ ասել եմ` ընտրությունները կավարտվեն, կնստենք, կխոսենք»,- հավելեց Բագրատյանը:


Փետրվար 11, 2013թ. 20:12

Ադրբեջանի կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը որոշում է կայացրել վճարել 10 հազար մանաթ (ավելի քան 12.5 հազար դոլար) նրան, ով կկտրի ադրբեջանցի անվանի գրող, երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիլիի ականջը։ Կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը հաստատել է այդ փաստը։


Փետրվար 11, 2013թ. 15:30

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸ հրապարակեց նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներին հունվարի 21-ից փետրվարի 6-ն ընկած քարոզչական ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից տրամադրված եթերաժամերի մշտադիտարկման արդյունքները: Եթերաժամերի թվային պատկերը, նրա գնահատմամբ, դրական է` անգամ ամենաքիչ լուսաբանված թեկնածուն մշտադիտարկման ընթացքում միջին օրական ցուցանիշով ունեցել է 74 րոպեից ավելի եթերաժամանակ: Թեկնածուների […]


Փետրվար 11, 2013թ. 14:10

Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողներին ասել է, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը մասնակցել են իր տան վերանորոգման աշխատանքներին:


Փետրվար 11, 2013թ. 12:05

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը Սահմանադրական դատարան նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: Իսկ սա նշանակում է Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին.«Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները […]


Փետրվար 10, 2013թ. 00:20

«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմի գլխավոր հերոսները Սիրիայից պատմական Հայրենիք տեղափոխված հայերն են: «Ֆիլմի ստեղծման նպատակն էր կրկին հանրության ուշադրությունը հրավիրել այս մարդկանց հիմնախնդիրների վրա: Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարության, բարեգործական կազմակերպությունների և անհատ մարդկանց աջակցությանը՝ նրանք, միևնույն է, թե’ բարոյական, և թե’ ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ցանկացած օգնություն, որ կտրամադրվի այս ընտանիքներին, կօգնի նրանց համոզվել […]


Փետրվար 9, 2013թ. 23:56

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ: Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից […]