ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իրացնելով իր ընտրական իրավունքը` շտապել է իր ֆեյսբուքյան էջում գրառել հետևյալը. “Կատարեցի քաղաքացիական պարտքս: Շատ ակտիվ էր մասնակցությունը: Ստիպված եղա հերթ կանգնել, շուրջ 10 րոպե: Ընդդիմության ներկայացուցիչը պահանջեց ինձ սպասարկել արտահերթ, այլապես իմ երկարատև ֆիզիկական ներկայությունն ընտրատեղամասում դիտելու է որպես ընտրախախտում` թաքնված քարոզչություն թեկնածուներից մեկի օգտին:)))
Փետրվար 2013
Երեւանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի պաշտոնական էջում հայ ընտրողներին անվտանգ եւ արդյունավետ ընտրություններ է մաղթել: “Այնպես արեք, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի, քվեարկեք”,-ասված է հաղորդագրության մեջ: Իսկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է հայ ընտրողներին, նշելով. “Բարի լույս հայ ընտրողներ: Հույս ունեմ, որ այսօր դուք կգնաք քվեարկության հանուն նրա, ում ընտրել եք”:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ Ցանկացած ֆորս-մաժորային, կոնֆլիկտային, կամ այլ չնախատեսված իրավիճակի դեպքում ահազանգեք Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ: Ահազանգից անմիջապես հետո Ձեզ կայցելի մեր արագ արձագանքման խումբը: Շտաբի համարներն են` 010 – 52-87-80, 27-16-00, 27-48-18, 091-53-69-13, 055-53-69-13 Կարող եք զանգահարել նաեւ 116` Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի թեժ գիծ:
Վարչապետի ընտանիքում տոնական տրամադրություն է 13:16 18/02/2013 Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է Report!am-ի թղթակիցը։ Նա տեղամաս եկավ կնոջ եւ երկու տղաների հետ։ Նա լրագրողներին ասաց, որ իրեն տեղեկություններ են հասնում այն մասին, որ մարդկանց մեքենաներով տանում են ընտրատեղամասեր, ինչպես նաեւ որ մարդիկ փորձում […]
«Անդրիաս Ղուկասյանն այսօր չի դադարեցնելու հացադուլը»,-այս մասինASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի լիազոր ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը: Նրա խոսքով` նախագահի թեկնածուն հացադուլը կդադարեցնի վաղը: «ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո միայն Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, ապա հայտարարություն կտարածի», – հավելեց լիազոր ներկայացուցիչը:
9/11-ում քվեարկել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության եւ “Եթե օրենքը թույլ տար, ապա առաջադրված 7 թեկնածուների օգտին էլ կքվեարկեի մեծ սիրով: Թեկնածուները մեկը մեկից լավն են”:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօրվա որոշ ստատուսներից տպավորություն է ստեղծվում, որ հրապարակում են նախապես հանձնարարված թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների աշխատանքները: Հաղթողները որոշվել են հետևյալ անվանակարգերում’ ա. ամենաէրոտիկ ընտրախախտում բ. ընտրակեղծիքի փորձ՝ մահացու ելքով գ. ընտրակաշառքային «ատկատ» դ. ընտրակեղծարարի խոստովանություն գաղտնի ստատուսի միջոցով Վստահ եմ, հիմնական «գոհարները» դեռ առջևում են […]
Փետրվարի 18-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Էջմիածին քաղաքի 19/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը:
Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում, որտեղ գրանցված է 1335 ընտրող, քիչ առաջ տիկնոջ հետ քվեարկության եկավ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հայտնում է Report!am-ի թղթակիցը։ “Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի, մեր երկրի ապագայի, ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու ընտանիքների ապահովության համար”,-լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը։ “Ազատություն” ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե՝ […]
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն։ Ըստ ԿԸՀ մամլո ծառայության՝ նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները […]




