Նոյեմբեր 2013

Նոյեմբեր 26, 2013թ. 02:08

«Հայոց Աշխարհ»-ի հարցին, թե երբ Հայաստան-Ռուսաստան քննարկումների սեղանին դրված են անվտանգության, տնտեսական, քաղաքական լրջագույն հարցեր, արդյոք տեղին էր ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկու կողմից ռուսերենին կարգավիճակ տալու մասին հայտարարությունը. Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց. «Ես այս աղմուկը համարում եմ արհեստականորեն բարձրացված ու մերժելի: Եկեք տեսնենք, թե իրականում ինչի՞ մասին է խոսքը, նրանք ընդամենն ասում են՝ […]


Նոյեմբեր 26, 2013թ. 01:46

Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում բարդ իրավիճակ կստեղծվի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի համար: Նախ՝ Արեւմուտքի համար զգալիորեն կնվազի Թուրքիայի արժեքը, այն կկորցնի իր տարածաշրջանային դերը, չնայած առանց այն էլ կորցրել է սիրիական զարգացումներից հետո: Միաժամանակ կնվազի նաեւ Ադրբեջանի քաղաքական դերակատարումը։


Նոյեմբեր 26, 2013թ. 01:09

1991-ին Մ.Մելքոնյանը, «Ավո» կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:


Նոյեմբեր 25, 2013թ. 22:17

Իսկ Եվրոպան այս ամենն անտեսելով՝ ոտքը դրել է մեկ մաշիկի մեջ ու ասում է՝ «կամ…կամ»: Սա վկայում է եվրոպական կառույցների տոտալիտար մոտեցման մասին, ձեւավորել են ստանդարտների մի շարք ու երկրներին պարտադրում են՝ չեք ընդունում, ուրեմն մեզ հետ գործ չունեք: Կարծում եմ, Եվրոպան ժամանակին կգիտակցի իր սխալը եւ այս ամենը հաշվի կառնի:


Նոյեմբեր 22, 2013թ. 00:20

Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է:


Նոյեմբեր 21, 2013թ. 23:52

Այս հարցի, նաև հնարավոր հեղափոխության հարցի շուրջն էին պտտվում մի քանի գործիչներ: Ժիրայր Սեֆիլյանը դառնացած հարց է տալիս. «Ասենք, Սերժ Սարգսյանը գնաց…, տարան – ո՞վ է փոխարինելու»: Կարո Եղնուկյանը շարունակում է. «Սերժ Սարգսյանը չլինի՝ Պողոս Պողոսյանը լինի…: Փոխարինող համակարգ է պետք»: Այս մարդկանց չեմ ուզում նորից դիպչել, բայց մի ծանր հարց ուզում եմ տալ. «Որ […]


Նոյեմբեր 21, 2013թ. 23:29

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա իր այդ որոշումը բացատրեց այն հանգամանքով, թե 70 տարի շարունակ մեր տնտեսությունը զարգացել է Ռուսաստանին զուգահեռ: «Եվրոպացիներն են անընդհատ մեզ հորդորում ժողովրդավար լինել, այնինչ իրենք են առաջին կեղծարարները: 21-րդ դարում մարդկանց […]


Նոյեմբեր 21, 2013թ. 22:43

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու ու ասի’ ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից… ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ…սա է…եթե կա այլ տարբերակ, ասեք…»: Արթուր Սաքունցին ասեմ, որ այո, կա […]


Նոյեմբեր 21, 2013թ. 17:22

Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները. հայտնում է РИА-Новости-ն։ Ուկրաինայի Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին՝ չնայած բոլոր բարդություններին:


Նոյեմբեր 21, 2013թ. 11:27

Ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիքն են: Այսօր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, ռազմավարական տեսակետից, շատ նպաստավոր են, հրաժարումը դրանցից հայկական կողմերի համար կնշանակի՝ ռազմաքաղաքական առավելության զիջում հակառակորդին:
Իմ համոզմամբ, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ավելին, դրանք սկզբունքներ էլ չեն, այլ մի ծրագիր, որում նշված քայլերի հաջորդականությունը նպաստավոր չէ հայկական կողմերի համար: