Քարահունջի հանդեպ «անտարբեր» չէ նաեւ Մեծ Բրիտանիան, որն առաջ է քաշում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի եւ հայկական Քարահունջի միջեւ: Անգլիացիների անհանգստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով ավելի հին է անգլիական Սթոունհենջից:
Նոյեմբեր 2013
Նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը:
Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է: Այս մասին խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զինելու, ապա ըստ գեներալ-մայոր Նիկիշինի՝ դա նաեւ տվյալ երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու միջոց է: Ռազմարդյունաբերական համալիրները պետություն են […]
Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:
Թվում է, համանախագահները լուրջ են տրամադրված բանակցությունները տեղապտույտից դուրս բերելու հարցում։ Ըստ ձեզ, նախագահների հանդիպումը տալի՞ս է այդ հնարավորությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ երեկ նշեց. «Ակնկալել, թե Վիեննայում կընդունվի «ճակատագրական» ինչ-որ որոշում՝ շատ եւ շատ վաղաժամ է, բայց նման հանդիպումները շատ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման տեսակետից։ […]
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին: «Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական […]
Այն, որ բջջային հեռախոսը վտանգավոր է առողջության համար, արծարծվել է բազմիցս։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բջջային հեռախոսը թուլացնում է իմունիտետը, խաթարում պսիխիկան, մեծացնում մարդու կենսաբանական տարիքը։ Հատկապես վնասակար են դրանք մինչեւ 18 տարեկան դեռահասներին։ Սակայն մենք մի տեսակ անտեսում ենք այս ամենը։ Եվ շատ իզուր։ Վերջերս երեխաների կողմից բջջային հեռախոսի օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին հայտարարեց […]
«Հավաքների ժամանակ կանանց հորդորում են սեռական հարաբերություններ ունենալ պետական պաշտոնյաների հետ եւ պետական նշանակության տեղեկատվություն կորզել: «Արեւաբուժություն» աղանդը հովանավորվում է Թուրքիայից: Այս աղանդի նպատակն է Հայաստանից պետական գաղտնիքներ դուրս հանել»:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից դեպի Տավուշի […]




