Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է «Ռոսատոմին» կառավարության անունից Հայաստանի կառավարության հետ ստորագրել ատոմային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, հայտնում է «Գոլոս Ռոսիի»- ն։ Ինչպես նշված է համաձայնագրի նախագծում՝ կողմերը իրականացնում են համագործակցություն «հայկական ԱԷԿ- ի գործարկման եւ նոր էներգաբլոկների կառուցման հետ՝ կապված Հայաստանի Հանրապետության ատոմային անվտանգության ենթակառույցները արդիականացնելու» նպատակով։ Այս ուղղությամբ աշխատանքները կտարվեն ՄԱԳԱՏԷ- ի […]
Նոյեմբեր 2013
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Հարգարժան գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար: Շատ հաճելի […]
Մեր նպատակն է միասին աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ աստիճանաբար կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական, բարեկեցիկ եւ կայուն հարեւանություն։
Եվրոպական կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ աշխարհակալ ուժերի գործիքներն են, համաշխարհային կառավարման լծակները, որոնք անդադար վերահսկում են Եվրոպան, որպեսզի հանկարծ իրենց ՙուղեգծից՚ դուրս չգա:
Ռուսաստանի Դաշնության Հարգելի Նախագահ Պր. Պուտին, (27 Նոյեմբերի 2013թ., Լոս Անջելոս ) Այս նամակը ես մտադիր էի գրել Ձեզ, կամ ավելի ճիշտ այդ ժամանակվա Ռուսաստանի Դաշնության Նախագահին, մոտ երեք տարի առաջ (15 Հոկտեմբերի 2010թ.), որովհետև այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ կարդացի այն մասին որ հաջողությամբ ավարտվեց Աշխարհի ամենաերկար (57կմ) երկաթուղային գետնուղու՝ Գոթթհարդի կառուցումը […]
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ներկա շրջանը համարում է Ռուսաստանի հերթական ակտիվության շրջան և կարծում, որ հայ-ռուսական դաշինքի գործում պետք է տրամադրվել շահելուն. «Արևելյան Հայաստանը պետք է ամբողջանա, և ես կարծում եմ, որ Ռուսաստանի դաշինքն այդ հնարավորությունը տալիս է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Բանախոսի ներկայացմամբ՝ կայանում է Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմաքաղաքական առանցքը: Այդտեղ շատ վիճելու բան չկա, միայն […]
Ոսկևազ գյուղի բնակչուհի՝ Գայանե Ինջիղուլյանից՝ խնդրանք -դիմում :
Մի կողմ թողնենք Ուկրաինան, Հայաստանի պարագան բոլորովին այլ է: Հայերս մի պարզ բան պետք է հասկանանք, նախ մենք ունենք թեժ կետ՝ դա չլուծված ԼՂ հակամարտությունն է, պատերազմը դեռ ավարտված չէ, և վերջապես, աշխարհում ոչ մի երկիր չունի թուրքի նման թշնամի հարևան: Թող արևմտամետները փորձեն իրենց սիրելի Եվրոպայից մեկ հատ տանկ բերել Հայաստան, կամ էլ մեկ հատ ամերիկյան հրացան, որ դնենք ռուսական Կալաշնիկովի կողքին, կարո՞ղ են:
Ռուսական կողմի համար այնքան թափանցիկ են Ղարաբաղյան բանակցային գործընթացին միջամտելու Թուրքիայի վերջին փորձերը, որ դրանց ընթացք տալու պարագայում հարկ կլինի գլխիվայր շրջել իր տարածաշրջանային առաջնահերթությունները։
«Իմ խորին համոզմամբ, գրանտակեր կազմակերպություններն ունեն վարձատրության որոշակի սանդղակ. ինչքան շատ վարկաբեկեն մեր երկիրը, նեգատիվ բաներ ասեն իշխանությունների հասցեին, այնքան նրանց վարձատրության չափը՝ աշխատավարձը կբարձրանա։ Ո՞վ է տեսել, որ դրանցից մեկը մի բարեգործություն անի, ահռելի գումարները, որ դրսից ստանում են, ծառայեցնի ժողովրդին, հասարակ քաղաքացուն մի օգուտ տա։ Բազմիցս ասել եմ՝ շատ դեպքերում մենք ենք մեղավոր. […]




