Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և’ հարվածել Ասադի դիրքերին, և’ թուլացնել սիրիահայ համայքը. Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու եւ Քեսաբի հայաթափման կապակցությամբ ասել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ նախկինում ևս մշտապես տեղեկություններ էին շրջանառվում, […]
Մարտ 2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Նախագահը մտահոգություն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը: […]
Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի’ Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ անդրադառնալով ծայրահեղ իսլամական խմբավորումների’ Թուրքիայի տարածքից […]
«Ալ Նուսրա» եւ «Ալ Իսլամիե» խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։ […]
ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միություն ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունyը տարածել է հայտարարություն. “Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց […]
Հայաստանում քիչ չեն բիզնես-պրոյեկտ հիշեցնող ՙքաղաքական ուժերը՚, որոնք ակտիվանում են ընտրությունից ընտրություն, կամ էլ մշտապես ընդհատակում են, և նրանց գոյության մասին փաստում է միայն արդարադատության նախարարության գրանցումների ցուցակը: Այդպիսիք երկրի կառավարման գործընթացներում գրեթե զրոյական դերակատարում ունեն: Մինչդեռ պատկերն այլ կլիներ, եթե փոքր ուժերը կարողանային համախմբվել ու ստեղծել գաղափարապես հզոր միավորումներ կամ կուսակցություններ, այդ դեպքում նրանք […]
Օբաման հայտարարեց՝ մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեն, Պուտինը հակադարձեց՝ մենք չենք ճանաչում տեռորը: Չէ՞ք կարծում, որ Օբամայի <չճանաչել հանրաքվեն> խոսքը նշանակում է հետնահանջ ժողովրդավարության սկզբունքներից մեկից, փոխարենը գրագետ էր ՌԴ նախագահի հակադարձումը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ղրիմի հանրաքվեին կատարած անդրադարձի մասին տեղեկատվությունը «ոգեւորել» է Ուկրաինայի «Սվոբոդա» ֆաշիստական համարվող կուսակցության առաջնորդին ու Ռադայի խմբակցությանը: Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ, յուրովի «ձայնակցելով» ուկրաինական ազգայնամոլներին, իր հերթին տարօրինակ արտահայտություններ է իրեն թույլ տվել: Նա մասնավորապես ասել է. «Ցավալի է, որ […]
Հարցազրույց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱնԻ հետ -Ամեն անգամ, երբ որևէ ժողովրդի կողմից իրականացվում է ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացում, և՜ Արցախում, և՜ Հայաստանում ոգևորված խոսում ենք այն մասին, թե դա լավ նախադեպ է Արցախի համար, մոռանալով, որ հենց Արցախն է հանդիսանում նման դեպքերի նախադեպը: Արդյո՞ք այսպիսի շեշտադրումները Արցախի պարագայում ժամանակավրեպ չեն, գուցեև վտանգավոր, չէ՞ որ հանձին Արցախի […]
Հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՙՍևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին՚ օրենքում փոփոխությունների կատարման մասին նախագիծը, որի համաձայն` մինչև 2019թ. ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները` 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի: Շուտով կառավարությունը կյանքի կկոչի նաև իր մյուս որոշումը` կապված Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծութան զարգացան […]




