Իհարկե, լարվածություն կա, բայց վախ ՝ ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ հետ գնանք, մենք պետք է սկսենք զրոյից: Բայց մենք միայն հետ գնա;ու մասին ենք մտածում: Քեսաբն ու շրջակա գյուղերը , մեր պատմական հողերն են: Նույնիսկ ամենփոքրին, որ հարցնում ենք ՝ ուր կուզես գնալ՝ օրինակ՝ Լիբանան թե Քեսաբ, պատասխանը մեկն է ՝ Քեսաբ:
Մենք հողին կապված ժողովուրդ ենք: Մենք այստեղ հազարամյակների պատմություն ունենք: Ինչպես կարող ենք թողնել մեր պատմությունը և ու՞ր կարող ենք գնալ: ՀԵռանալ դեպի անորոշությու՞ն: Քեսաբը մեզ համար բարոյական իմաստ ունի: Քեսաբը մեր փոքրիկ Հայաստանն է:
Ապրիլ 2014
Լրատվամիջոցներում ու սոցցանցորում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել: Չափարյանն ընդգծել է, […]
« Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը » #SaveKessab անունով տեղեկատվական արշավն աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին: Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել […]
ՀՀ ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն վերադարձել է Սիրիայից՝ Լաթաքիայից: Նրանք պատրաստվում են իրենց տպավորությունները ներկայացնել երկրի ղեկավարությանը եւ քննարկել, թե նյութական ինչ աջակցություն են ցուցաբերելու Լաթաքիայի եկեղեցում պատսպարված քեսապցի գաղթականներին: Պատգամավորները նաեւ հակված են Քեսապում տեղի ունեցածը իրավական տեսանկյունից բարձրացնելու եւ ներկայացնելու միջազգային հանրությանը՝ որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը […]




