Ապրիլ 2014

Ապրիլ 4, 2014թ. 23:31

”Արաբական գարունն” անդառնալիորեն վնասեց Մերձավոր Արևելքի հայ համայնքները: Հայերը Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն և ճիշտ կլինի, որ նրանք Հայաստան գան, եթե ուզում են հայ մնալ:


Ապրիլ 3, 2014թ. 22:40

Փաստորեն, կառավարությունն ասում է, չնայած ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է, որ օրենքում կան հակասահմանադրական դրույթներ, բայց ոչինչ, եկեք 5 ամիս ևս կիրառենք այդ անօրինական հոդվածները, շարունակենք գումարներ գանձել ու քերթել ժողովրդի կաշին, խախտել Սահմանադրության 3-րդ հոդվածը, իսկ հետո կտեսնենք: Սա անպատասխանատվություն է երկրի ու ժողովրդի հանդեպ:


Ապրիլ 2, 2014թ. 20:45

Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է, ով ի կատար ածեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես Թեհլերյանը […]


Ապրիլ 2, 2014թ. 20:11

Հայաստանի հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Ստորև ներկայացնում ենք նամակը. «Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը […]


Ապրիլ 2, 2014թ. 19:19

Սիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը և մի շարք այլ անօրինական գործողությունները հնչեղ քննարկումների առիթ են դարձել բազմաթիվ երկրներում: Ռուս-հայկական համագործակցության և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի հաղորդմամբ՝ ապրիլի 4-ին, ժամը՝ 17:00-ին, Մոսկվայի Գորկու անվան այգում ռուսաստանյան հանրությունը բողոքի ակցիա կանցկացնի՝ ի նշան համերաշխության և աջակցության քեսաբայությանն ու սիրիայի ժողովրդին, ովքեր հարձակումների են ենթարկվում ահաբեկիչների […]


Ապրիլ 2, 2014թ. 11:03

Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների շղթային: Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան […]


Ապրիլ 2, 2014թ. 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է եկել քեսաբահայերին օգնելու վերաբերյալ կոչ-հայտարարությամբ: “Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր […]


Ապրիլ 1, 2014թ. 23:51

The Wall Street Journal-ը նույնպես անդրադարձել է Քեսաբում տիրող իրավիճակին: «Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և մեծաթիվ բնակչություն ունեցող Քեսաբի իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցնում է պատմության սև էջերը՝ Օսմանյան կայսրության կազմակերպած` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- գրում է yerakouyn-ը՝ հղում տալով The Wall Street Journal-ին:


Ապրիլ 1, 2014թ. 23:43

Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն: