Ապրիլ 2014

Ապրիլ 23, 2014թ. 23:45

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ: «Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային […]


Ապրիլ 23, 2014թ. 23:16

Հայերի Ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը:


Ապրիլ 23, 2014թ. 22:26

Քաղաքական պայքարից շրջադարձ արվեց դեպի զինյալ պայքար, ԱՍԱԼԱ-ի գործողություններից աշխարհն արթնացավ, աշխարհը խոսեց Հայկական հարցի մասին, ամենուր նույն հարցն էր տրվում՝ ինչո՞ւ են հայերը սպանում թուրք դիվանագետներին: Իսկ պատասխանները հնչում էին դատավարությունների ժամանակ:


Ապրիլ 23, 2014թ. 00:27

Հայաստանը պատրաստվո՞ւմ է հանդես գալ վճռական քայլով, այն է` աշխարհին հստակ բացատրել իրողությունը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հետ կանչել սեփական ստորագրությունները հայ-թուրքական հայտնի արձանգրություններից:


Ապրիլ 23, 2014թ. 00:08

Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման: Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]


Ապրիլ 22, 2014թ. 23:52

Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, այս հարցում մենք ազգովին չկողմնորոշվենք, ապա մնացած ամեն ինչ կվերածվի ողբի ու անզորության հերթական դրսեւորման։


Ապրիլ 22, 2014թ. 23:48

Մեզանում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեեւ անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել: Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել…


Ապրիլ 22, 2014թ. 23:45

Վերջին ամիսների ընթացքում հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իշխող տրամադրությունները վկայում են, որ այս ուժերը իսպառ կորցրել են ժամանակի զգացողությունը։ Մինչդեռ ներկայումս Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորվում է սկզբունքորեն նոր ներքին ու մանավանդ արտաքին կացություն, որի հիմնական առանձնահատկություններն են. ա) ներքաղաքական պայքարում անխուսափելի դարձող գոնե մի քանի ամսվա թայմ-աուտը, բ) երկրի եւ ողջ հասարակության ուշադրության […]


Ապրիլ 22, 2014թ. 23:15

Երկու օրից լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ թե’ Թուրքիայի, թե’ հայ հասարակությունը սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այս տարի, նաև հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սպասում են, թե արդյո՞ք տարբեր պետություններ կճանաչեն Հայոց […]


Ապրիլ 22, 2014թ. 22:54

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է պոլսահայ 246 մտավորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ և թերաքի» կուսակցության նպատակն էր ոչնչացնել և այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք և մուսուլման […]