Ապրիլ 2014

Ապրիլ 16, 2014թ. 00:11

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Նախագահ Ս.Սարգսյանը, ինչպես ինքը տեղեկացրեց, նոր վարչապետի նշանակման փուլում զրուցել է գործադիրի, ՀՀԿ խորհրդի անդամների, ինչպես նաեւ կուսակցության համակիրների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ, համադրելով նրանց կարծիքները, վարչապետի պաշտոնում նպատակահարմար համարել Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Կարելի՞ է ասել, որ նորանշանակ վարչապետը տարբեր […]


Ապրիլ 16, 2014թ. 00:04

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Բյուրոյում բանաձեւի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, որը պետք է համապատասխան զեկույց պատրաստի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։ Սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները միջազգային […]


Ապրիլ 15, 2014թ. 23:55

“Չգիտեմ, թե ինչո՞ւ են վարչապետի փոփոխության ֆոնին ոմանք ակտիվորեն նման մտքեր շրջանառում, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական որոշումը սեպտեմբերի 3-ին կայացվեց, ու այժմ մնացել է ընդամենը կատարել համապատասխան փաստաթղթային աշխատանք: Ես նախկին վարչապետի հրաժարականը ամենևին չեմ կապում արտաքին գործոնների հետ, առավել ևս, այն չեմ դիտարկում ՄՄ անդամակցման ու ԵՄ համագործակցության հակադրման հարթության մեջ”


Ապրիլ 15, 2014թ. 23:33

Գենդերը հայ կնոջը քարոզում է` ժամանակ մի կորցրու երեխա ունենալու, նրան դաստիարակելու համար, զբաղվիր քեզանով ու հասարակական բարձր դիրք գրավիր` ձգտելով օգտվել տղամարդկանց հետ հավասար իրավունքներից: Արդյոք սա հակազգային քարոզչություն չէ՞:


Ապրիլ 15, 2014թ. 22:58

Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»: […]


Ապրիլ 15, 2014թ. 22:56

Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:


Ապրիլ 12, 2014թ. 23:07

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ -Թե ինչպիսին կլինի նոր ձեւավորվելիք կառավարությունը, անցած շաբաթ հանրապետության նախագահը տվեց հակիրճ պատասխան, մասնավորաբար շեշտելով. «Անհրաժեշտություն կա նոր աչքով նայել եղած խնդիրներին ու ոլորտներին»: Որպես տնտեսագետ, ինչի՞ց է սկսվելու այդ նորը: -Մինչ նոր փոփոխություններ իրականացնելն ու նոր քայլերի դիմելը, նախ անհրաժեշտ է կատարել խորքային վերլուծություն` իրողությունը գնահատելու համար: Փաստն այն […]


Ապրիլ 12, 2014թ. 22:38

Լաթաքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հենակետն է, ինչն էլ պատճառ դարձավ, որ Թուրքիան թույլ տա զինյալներին Քեսաբ ներխուժել իր տարածքից, որ հետագայում այնտեղից կարողանա ռմբակոծել Լաթաքիան: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ հակամարտության հենց սկզբից Թուրքիան աջակցել է զինյալներին՝ հուսալով Ասադին հեռացնել, և իր ազդեցությունը մեծացնել այստեղ: «Թուրքիան […]


Ապրիլ 12, 2014թ. 22:34

1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Մարաղայի ջարդերին […]


Ապրիլ 12, 2014թ. 22:28

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացված ջարդերի մասին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարաղայի ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու […]