Հոկտեմբեր 2014

Հոկտեմբեր 14, 2014թ. 01:10

1967թ. աշնանը մասոնական կազմակերպությունների վերաբերյալ որոշ մերկացումներ կատարած «Ենի Ստամբուլ» թերթում Թալեաթ փաշայից բացի, որպես մասոններ նշված են նաև երիտթուրքերի իշխանության շրջանում կայսրության ֆինանսների հայտնի նախարար Մահմեդ Ջավիդ բեյի, Անկախության ատյանի ընդհանուր դատախազ Նեճիպ Ալիի և այլոց մասին։


Հոկտեմբեր 14, 2014թ. 00:36

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։


Հոկտեմբեր 13, 2014թ. 23:22

Ինչպես տեղեկացնում է karabakh-open.info-ն, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ ասել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ: Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո արցախից սև […]


Հոկտեմբեր 11, 2014թ. 15:40

Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։


Հոկտեմբեր 10, 2014թ. 00:21

ԵԽ ԽՎ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:


Հոկտեմբեր 9, 2014թ. 02:16

Իտալական առաջատար «Osservatorio balcani e caucaso» պարբերականում լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Արզու Գեյբուլաևայի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լռությանը: Հոդվածագիրը նշում է, որ կան քաղաքական առաջնորդների այնպիսի տեսակներ, ովքեր հակված են ամեն կերպ անտեսել առկա խնդիրները: Ըստ հոդվածագրի` նման […]


Հոկտեմբեր 8, 2014թ. 21:48

Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում:


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:48

Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:20

Վտանգավոր է այն շեշտադրումը, որ զեկույց պատրաստելը նախաձեռնող կին հույն պատգամավոր Բակոյանիսը հիմնավորեց հետևյալ կերպ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ չի աշխատում ու այս տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցել: Ես հակադարձեցի՝ դուք փորձում եք կանխորոշված զեկույց պատրաստել, ինչը չի կարող ընդունելի համարվել:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:41

Այն պահին, երբ նրանք կընդունեն, որ սահմանն անցնում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջով, նշանակում է կճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղ անկախ պետության գոյությունը:
Այսպիսով կա՛մ ՄՄ անդամ երկրները պետք է ընդունեն, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում ու աչք փակեն, որ ապրանքը դուրս է գալիս ԼՂՀ Շուշի քաղաքից եւ մակնշված է որպես Հայաստանում արտադրված ապրանք, կամ էլ առանց աչք փակելու ասեն՝ այո՛, սա ԼՂՀ-ն Հայաստանին կապող սահման է, եւ պատրաստ լինեն դրա հաջորդ քայլին՝ ԼՂՀ ճանաչմանը: