…մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած վերջինը: Անկասկած ամենահաջողը մեր պատմության մեջ: Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ մենք մեր կենաց-մահու պատերազմը մեր մայրաքաղաքների մատույցներում չմղենք… Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երեւանն է պաշտպանում:
10 Հունվար 2015
Հունվար 10, 2015թ. 00:02

Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն…դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն…եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:





