12 Հունվար 2015

Հունվար 12, 2015թ. 22:31

Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքը դավաճանական կեցվածքի պատճառով:


Հունվար 12, 2015թ. 20:04

Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։ Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ […]


Հունվար 12, 2015թ. 16:38

Նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:


Հունվար 12, 2015թ. 14:21

Այսօր առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն: Հարևանները կրակոցի ձայն չեն լսել, ժամը 10-ի սահմաններում տանտիրուհու՝ տիկին Հասմիկի քույրն է հայտնաբերել իր հարազատներին գնդակահարված վիճակում: Հանցագործը փախուստի է դիմել: