21 Հունվար 2015

Հունվար 21, 2015թ. 20:00

«Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին: Միասնաբար պետք է դիմակայենք այս ողբերգությանը, որը ցնցեց ամենքիս»: Հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, որը այս 7 օրերին մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: … Երկնքում ավելացավ ևս մեկ հրեշտակ: Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին: Եվ այսօր ընտանիքը Ավետիսյան խաղաղ, […]


Հունվար 21, 2015թ. 19:25

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տեղեկատվություն տրամադրել հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ քննչական […]


Հունվար 21, 2015թ. 19:03

Հունվարի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում թշնամու կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Արման Ուդումյանը սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ է, ծնված 1980 թվականին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման […]


Հունվար 21, 2015թ. 18:42

“Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի” նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդին՝ չի բացառում, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կարող է հրահրած լինել այն աղանդավորական կազմակերպությունը, որի հոգևոր հովիվներ են մարդասպան Վալերի Պերմյակովի ծնողները: “Այս սպանության մեջ մեր հասարակությունը փորձում է քաղաքական ենթատեքստ փնտրել, բայց ոչ ոք աղանդավորական հետք […]


Հունվար 21, 2015թ. 17:50

Օրերս հեռակա բանավեճ տեղի ունեցավ փաստաբան Ն.Բաղդասարյանի եւ պաշտոնաթող գնդապետ, ռազմական մեկնաբան Բարանեցի միջեւ։ «Իմ խոսքին Բարանեցը արձագանքեց այսպես՝ «Խոպ, ստոպ», ու փորձեց հիմնավորելով իր տեսակետը՝ հղում անելով ՌԴ քր. օր. 13-րդ հոդվածի վրա, որի համաձայն ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Բայց ի՞նչ «Խոպ ստոպ», պարոն Բարանեց, երբ սպանության քրեական գործը կատարվել է […]


Հունվար 21, 2015թ. 17:47

Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:


Հունվար 21, 2015թ. 17:07

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս համոզմունքս ոչ թե նրա համար է, որ այլևս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, […]


Հունվար 21, 2015թ. 17:02

Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը:


Հունվար 21, 2015թ. 16:09

Երգչախումբը աշխարհին հայկական մշակույթի միջոցով կներկայացնի հայի ինքնությունը, բազմադարյա մշակույթը և մեր ժողովրդի, նրա կերտած մշակույթի կենսունակությունը, որպեսզի օտարը հասկանա, որ հայը կարող է վերածնվել ու արարել անգամ ցեղասպանությունից հետո:


Հունվար 21, 2015թ. 13:46

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն […]