Հայկական Զինված ուժերի պատասխանն ադեկվատ է Ադրբեջանի կողմից արդեն որերորդ ամիսն իրականացվող ռազմական տարբեր սադրանքներին, որով ցույց է տրվում, որ մեր և տարածաշրջանի կայունության գործոնը վերցնում ենք մեր ձեռքը: Այս համոզմանն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե անկախ նրանից՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական կլինի պատասխանը, կարևորն այն է, որ ադրբեջանական սադրանքներին համարժեք […]
26 Հունվար 2015

Այն կանխատեսումը, թե Գյումրիի դաժան սպանությունից հետո գործընթացները քաղաքականացվելու են ու փորձ է արվելու կատարված սարսափելի ոճիրը որոշակի նպատակների ծառայեցնել՝ իրողություն է դառնում: Ոճրագործության հետընթացքը այսօր արդեն ցույց է տալիս դրա նպատակը. Հայաստանի դեմ այսօր իրականացվում է քարոզչական լայնածավալ պատերազմ՝ ժամանակակից բոլոր տեխնոլոգիրաներով, իսկ թիրախը հայ-ռուսական հարաբերություններն են: Երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու պատրաստ ուժերը […]
2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։
Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը: Նա, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են […]

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը 2015-ին, ինչպես նախորդ տարիներին, կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ժողովուրդների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին ՊՆ-ում կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանը: Նիստը նվիրված էր Հայաստանի զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձին: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ լսվել են զեկույցներ 2014-ին […]
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է ԵԽԽՎ նիստին: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը սահմանային միջադեպերի մասին. «Հարգելի´ գործընկերներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պարոն Չոփին զեկույցը ներկայացնելու համար: Իմ ելույթում ես կանդրադառնամ այն զարգացումներին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահի մամուլի գրասենյակցի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ […]

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք Գյումրիի ողբերգությունից հետո Համայն Ռուսիո պատրիարքին դիմելու նրա ջանքերի, հետողբերգական շրջանում Գյումրիում տիրող իրավիճակի, կատարվածի հնարավոր քաղաքական հետեւանքների մասին։ Կատարված ողբերգությունից օրեր անց տեղեկություն տարածվեց, որ Դուք դիմել եք Համայն Ռուսիո պատրիարքին՝ Պերմյակովի գործը ՀՀ արդարադատությանը հանձնելու միջնորդությամբ ՌԴ իշխանություններին դիմելու խնդրանքով։ Ի՞նչ պատասխան եք ստացել։ […]

Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն:




