30 Հունվար 2015

Հունվար 30, 2015թ. 23:39

Հայոց ցեղասպանության հռչակագիրը մի կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության շուրջ հայության այս հարյուրամյա դեգերումների, գիտական նվաճումների, քաղաքական ձեռքբերումների, նաև` ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության հռչակագրի մասին` նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե հռչակագրում, ըստ էության, տեսական դրույթներ են ընդգրկված ինչպես անցյալի վերաբերյալ, այսինքն՝ մեր ձեռքերումների և քաղաքակիրթ աշխարհի […]


Հունվար 30, 2015թ. 16:31

Թուրք ակտիվիստ, իրավապաշտպան Զեյնեփ Թոզդումանն անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրերս կայացած դատավարությանն ու հիշեցրել, որ Փերինչեքն ու նրա ծնողները ծնվել են այն հողերում, որտեղ նախկինում հայերն են ապրել: Թոզդումանի հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով. «ՄԻԵԴ-ի դատավարությանը մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած դաշինքի՝ «1915-ի ցեղասպանությունը մոռացնել տալու» քաղաքականությունը նոր չէ: […]


Հունվար 30, 2015թ. 15:07

Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի լուսանկարը հայտնվել գերատեսչության հրապարակած օրացույց-գրքույկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ajans01.com» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել հիշյալ գրքույկի մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտի 100 ամյակի կապակցությամբ, […]


Հունվար 30, 2015թ. 15:03

Գործընկեր երկրները պետք է զգան կառույցում Հայաստանի ներգրավվածության իրենց համար կարևորությունն ու արդյունավետությունը: Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: «ԵՏՄ-ին անդամակցությունը պետք է դիտարկել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ծիրում, ինչպես նաև առաջին հերթին տնտեսական ինտեգրացիայի ծիրում: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է 2015 թվականը առավելագույնս […]


Հունվար 30, 2015թ. 13:35

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ. առաջին անգամ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Սա, իմ խորին համոզմամբ, ամենակարևոր օգուտն է այս հռչակագրի, միասնական կամքը, որ դրսևորում է հայ ժողովուրդը տարելիցի նախաշեմին: Ցեղասպանության հռչակագիրը վկայում է, […]


Հունվար 30, 2015թ. 12:17

Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը։ Անդրադառնալով Թուրքիայի փորձերին՝ խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով, նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բնորոշել է նման պահվածքը «անհեռատես եւ ցինիկ»: «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես եւ հանրայնորեն պատասխանել Ռեջեփ […]


Հունվար 30, 2015թ. 00:50

«Մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», – շեշտել է Ռեուվեն Ռիվլինը: Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է՝ «մինչ օրս Իսրայելը […]


Հունվար 30, 2015թ. 00:41

Լևոն Շիրինյան՝ Փիսոփայականգիտությունների թեկնածու, քաղաքականգիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմությանամբիոնի վարիչ «Ռուսիա, նայած թե ի՛նչ է Թուրքիո դիրքը Նեղուցների հարցում Ռուսիո հանդեպ, կարող է լինել բարեկամը և կամ նրա առաջին թշնամին»: […] առավելաբար Նեղուցների հետքերով Ռուսիա կամ բարեկամ և կամ թշնամի էր դառնում եվրոպական պետությանց. բարեկամանում էր նրանց՝ որոնք Նեղուցների հարցում իրեն […]


Հունվար 30, 2015թ. 00:10

Նախօրեին Եվրոպական դատարանում տեղի ունեցած լսումների՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկված թուրք ազգայնական Դողու Փերինչեքի «արդարացման» վճիռը վերանայելու վերաբերյալ շվեյցարական կառավարության հարուցած դատական հայցի շուրջ քննարկումներին անդրադառնում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ -Փերինչեքի Բանվորական կուսակցությանը պատկանող հեռուստաալիքը խոստացել էր ապահովել դատական նիստի ուղիղ հեռարձակումը, բայց հեռարձակում չեղավ։ Զարմանալիորեն թուրքական թերթերի անդրադարձն […]