Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:
9 Հունվար 2015

Թեև այսօր Լևոն Տեր -Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է, բայց չեմ կարող շնորհավորել ու չեմ վարանում իմ բացահայտումը կրկին ներկայացնել բոլոր նրանց, ովքեր տառապում են լևոնացավով. մի մարդու, որը հիմք դրեց երկրում բոլոր տեսակի արատավոր երևույթներին. նրա վարած ապազգային քայլերի պատճառով մեր այդքան թանկ ձեռք բերած անկախությունը՝ Ղարաբաղի հաղթանակները ջուրը լցվեցին… Լևոնը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից […]

“Նուվել դը Աղմենի” ամսագիրը հրապարակել է 2012 թվականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամավոր Յաշար Յաքըշի էլեկտրոնային նամակագրությունը:

«Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:

Շաբաթաթերթը ծայրահեղ գործողություններ է կատարել: Կարելի է ծաղրանկարել քաղաքական գործիչներին, իսկ հավատքը ծաղրանկարել պետք չէ: Ո՞վ է իրեն թույլ տվել այդպիսի նկար նկարել: Ինքը շատ մարդկանց է ծաղրել, եւ այդ իրավունքը նա չունի: Կարող են Օբամայի ականջները մեծ նկարել, կարող են քննադատել բոլորին, բայց հավատքին կպնել պետք չէ, չի՛ կարելի:

Թող հայ մամուլը վարողները մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:





