14 Հունվար 2015

Այսօր հայ հանրության պահանջը հետևյալն է՝ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, դատավարությունը պե՛տք է ընթանա Հայաստանում: Սա նաև շատ կարևոր քայլ է վստահության առումով: Ու պետք է, որ դրանում շահագրգիռ լինի հենց Ռուսաստանը, որպեսզի կատարված ոճրագործությունը հակառուսական տրամադրությունների արտահայտման պատճառ չդառնա:
Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել […]

Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ…




