Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվել է երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մանրամասն քննարկվել են նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա […]
18 Հունվար 2015
ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը, փորձում է լռել շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության փաստի մասին: Նման տեսակետ news.am-ին հայտնել է ռազմական շրջանակները ներկայացնող անձը: Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում այն, որ դատելով պաշտոնական տեղեկատվությունից, հայկական կողմը ահազանգն տացել է հունվարի 12-ի կեսօրից հետո: Սակայն այդ պահին ռուսական կողմին պետք է հայտնի լիներ զինվորի […]
Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան «հոգեցունց» է անվանել Գյումրիում իրականացված սպանությունը: «Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում, եւ որը կապված էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողության հետ, ինչի հետեւանքով ընտանիքի 6 անդամ սպանվեց»,- Վրաստանի փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Civil.ge կայքը: «Անկեղծորեն ցավակցում […]

Գյումրեցի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն ասել է, որ որեւէ առաջընթաց կամ հետընթաց չկա, այժմ իրենց ընթացիկ հետազոտություններ են իրականացնում: Փոքրիկը միացված է արհեստական շնչառության ապարատին, գտնվում է Մանկական վերակենդանացման բաժանմունքում:

Հայաստանի դատախազությունն իսկապես իրավունք ունի եւ պետք է հետաքննություն անցկացնի, իսկ ռուսական ռազմական քննիչները՝ զինվորական գլխավոր դատախազության հետ միասին, իրավունք ունեն խնդրել եւ մասնակցել այդ հետաքննությանը
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության եւ մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարեւանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ […]

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:




