29 Հունվար 2015

Հունվար 29, 2015թ. 23:57

Հայկական, ասորական, քաղդեական ինքնապաշտպանական ուժերը իրենց կարգապահության եւ նվիրվածության շնորհիվ պաշտպանում են ոչ միայն բնակչությանը, թաղամասերը, կրթական կենտրոնները եւ կրոնական կառույցները, նրանք նաեւ աջակցում են կառավարական եւ ոչ կառավարական ուժերին շարունակելու իրենց պայքարը ահաբեկչության դեմ:


Հունվար 29, 2015թ. 23:48

Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա չի գիտակցում եւ ծանոթ չէ հայկական ընկալումներին եւ հարցին մոտենում է միակողմանի` թուրքական տեսանկյունից


Հունվար 29, 2015թ. 23:32

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների մասին իր 656 էջանոց տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարված նաև Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին: Զեկույցում նշված է, որ 2014 թվականին Ադրբեջանում խստացվել են իշխանությունների քննադատների դեմ բռնությունները, իսկ մարդու իրավունքների շուրջ առկա առանց այն էլ […]


Հունվար 29, 2015թ. 23:30

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին Պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին Գործի նկարագրությունը 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում: […]


Հունվար 29, 2015թ. 23:15

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և ցնորական, որ նրանք երևակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն»:


Հունվար 29, 2015թ. 23:08

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հարցազրույցը՝ Գյումրիում արհեստականորեն ստեղծված «խուճապի» եւ ոստիկանական բաժանմունքներ հրավիրվող գյումրեցի ակտիվիստների հարցաքննության մասին: -Պարո՛ն Ցոլակյան, Դուք Շիրակի մարզպետն եք, արդյո՞ք Գյումրիում խուճապ նկատում եք: Ինչո՞վ կարելի է բացատրել վերջին մի քանի օրերին տարբեր լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Գյումրիում իբրեւ թե խուճապ է. գրում, ապա հերքում են՝ իբրեւ թե զինծառայող է […]


Հունվար 29, 2015թ. 23:01

Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու 100-ամյակին ընդառաջ իր նախաձեռնած միջոցառումներին: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե եկել է տաբուները կոտրելու ժամանակը: «Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր […]


Հունվար 29, 2015թ. 22:55

Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա:


Հունվար 29, 2015թ. 22:35

Ելույթը բավական հետաքրքիր արձագանք ստացավ, կային մարդիկ, ովքեր հարցը դիտարկում էին միայն ահաբեկչական գործողությունների համատեքստում, մյուսները միջմշակութային երկխոսության, կրոնական ազատության և խոսքի ազատության իրավունքների համատեքստում: Ուրախ եմ, որ այն շեշտադրումները, որոնք արել էի ուշադրության արժանացան մի շարք գործընկերների կողմից, /անգլիացի գերմանացի և այլն/, որոնք հայտնեցին իրենց համաձայնությունը: Իմ ելույթը թեմայով քննարկման ժամանակ Շառլի Էբդոյի հարձակումները […]


Հունվար 29, 2015թ. 22:09

Այն, որ տարբեր ուժեր տարբեր ժամանակներում փորձել են ներսից ու դրսից պառակտել, կազմալուծել Դաշնակցությանը՝ ամենևին նորություն չէ: Ավելին, Հայաստան երկրի քաղաքական կյանքում այս ազգային կուսակցության ամուր, ուժեղ ներկայությունը ոչ միայն նեղում է տեղական որոշ ուժերի, այլեւ անցանկալի է արտաքին ուժային կենտրոնների համար: Դաշնակցականներն այս ամենը լավ են հասկանում ու հաճախ նաև ժպիտով արձագանքում՝ մենք գիտենք, […]