Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։ «Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր Խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք […]
Օգոստոս 2023

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ […]
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, […]

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ… Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերենԵս ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։ […]
Լիլիթ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Ովքեր կարող […]

Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն» իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը»: Սա տարածում եմ որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզերին: Արցախի հանձնումը միայն ավելի է արագացնելու Հայաստանի դեմ հարձակման գործընթացը: […]
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին գլխավոր քայլարածի երեկվա ելույթն ինձ հիշեցրեց Ստեփանակերտում չորս տարի առաջ այս օրերին իրեն հատուկ հակահիգենիկ ղժժոցով հնչեցրած «Արցախը Հայաստան է և՝ վերջ»՝ հայտնի արցախակործան լոզունգը… Ընդամենը մեկ տարի հետո, հինգ հազար զոհերի արյունը «հանուն ոչնչի» հեղելուց հետո, նույն երկոտանին, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միասին վերաձևակերպեց այն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և՝ վերջ»՝ […]
«Միասին» շարժումը արձանագրում է, որ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ապօրինի անցակետում ՀՀ քաղաքացի Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների աչքերի առաջ, ապօրինություն է։ ՀՀ քաղաքացուն ներկայացված կեղծ մեղադրանքները՝ ադրբեջանցիներին իբրև խոշտանգելու և ցեղասպանական գործողությունների մասնակից լինելու, արդեն վերջնականապես բացահայտում են Իլհամ Ալիևի ոճրագործ ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ […]

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն […]
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին լուրերին: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից լրատվամիջոցներում տարաբնույթ հայտարարություններ են արվում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին, որի […]




