Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 7, 2023թ. 23:55

Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։


Սեպտեմբեր 7, 2023թ. 21:54

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը: «Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։ Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 21:51

Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ «Այս մասին կցկտուր տեղեկություններ հայտնի դարձան օրվա ընթացքում։ Հասարակական գործիչ, բլոգեր Միկա Բադալյանը Գորիսից երեկ երեկոյան անհետացել է, կտրված են բոլոր տեսակի կապերը նրա հետ։ Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 20:51

Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։ Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։ Լրագրող Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական ​​գնահատականներ կան։ […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 20:22

ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։ Այդ մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ «Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։



Սեպտեմբեր 7, 2023թ. 15:31

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը գրում է․ «ՔՊ կուսակցության և Երևանի քաղաքապետի պաշտոնին նորից հավակնող Տիգրան Ավինյանի բացահայտ թողտվությամբ Սարյանի պուրակին հարող` Գևորգ Թամանյանի կողմից նախագծված ու պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի բակում (հասցե`Մոսկովյան 31) այս պահին շարունակվում է դղյակաշինությունը։ Թքած ունենալով շենքում բնակվող երևանցիների բողոքների վրա քպականները հետևողականորեն իրացնում են “Կարգին Հայկոյի” կողմից իրենց կուսակիցներից մեկին տրված […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 15:11

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․ «Ասեք` թալանենք, ասեք` վայելենք Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ՀՀ փոխվարչապետի և Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանի տիկնոջ ձեռքի ժամացույցը իր տեսքով շատ նման է ROLEX 126600 մոդելի շվեյցարական ժամացույցին, որի արժեքը կազմում է մոտ 15․580 ԱՄՆ դոլար։ Դժվար է մտածել, […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 14:52

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ՝ իրեն ուղղված ռեպլիկին, որտեղ վերջինս նրան անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»:


Սեպտեմբեր 7, 2023թ. 12:24

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով հետևյալի մասին․ «Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը. Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։ Նա […]