Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 7, 2023թ. 01:19

Ադրբեջանի ՊՆ- ն հատկապես վերջին շրջանում մեկը մյուսի հետևից կեղծ տեղեկություններ է տարածում նաև Հայաստանի առնչությամբ, թե Հայաստանի ԶՈւ- ն իբր այստեղ է կրակել, այնտեղ է կրակել, խախտել հրադադարի ռեժիմը, սադրանքներ իրականացրել Ադրբեջանի նկատմամբ:


Սեպտեմբեր 7, 2023թ. 00:59

Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքների բերի։


Սեպտեմբեր 7, 2023թ. 00:52

Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է CNN-ին տված հարցազրույցը, որը տվել էր իր հրաժարականից առաջ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ:  Պատասխաններիս մի մասը տեղ […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 00:28

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալության եւ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։ «Զանգեզուրի միջանցքը» Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող […]


Սեպտեմբեր 7, 2023թ. 00:21

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է  Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։ «Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Մենք <…> համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք […]


Սեպտեմբեր 6, 2023թ. 23:09

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում։



Սեպտեմբեր 5, 2023թ. 10:38

Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները:


Սեպտեմբեր 5, 2023թ. 02:12

Կարդում եմ արդի հայ արձակի դասականի` Լևոն Ջավախյանի` <<Աթոռի վրայի մարդը>> նոր գործը։ Կարդում եմ, ու անսովոր մի վարանք ապրում։ Սովորաբար նվաստս արագ եմ կողմնորոշվում գրական երկի ժանրաձևը բնորոշելիս։ Առիթ ունեցել եմ այս սիրելի գրողի ստեղծագործությունը համառոտ բնութագրելու. ես այն համարում եմ մեր ժամանակի ճշմարիտ տարեգրություն, իսկ իրեն` տարեգիր։ Հիմա էլ նույն կարծիքին եմ։ Այս […]


Սեպտեմբեր 5, 2023թ. 01:52

Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում: Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և […]