Սեպտեմբեր 2023

Սեպտեմբեր 2, 2023թ. 13:07

Վարուժան Գեղամյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու […]


Սեպտեմբեր 2, 2023թ. 00:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, խոսելով սահմանին առկա ադրբեջանական հերթական էսկալացիայի մասին, ասել է. «Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»։ Պատգամավորը ասել է. […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 23:54

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈւ N զորամասում լուրջ դժգոհություններ են, պատճառը կապիտուլյանտի օրերս Վանաձոր այցն է։ Երբ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած անձի ավտոշարասյունը անցել է Վանաձորի փողոցներով, երկու պայմանագրային զինծառայող, ովքեր այդ պահին դրսում են եղել, պատվի չեն առել, ինչից հետո հողատուն կատաղած զանգահարել է Պ նախարարին հրահանգել պատժել։ […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 23:35

Եվ եթե դա այդպես է, վտանգված են ոչ միայն նրանք, այլև բոլորս Սկիզբը՝ https://livenews.am/press/2023/242979/11/18/35/ Մենք արդեն զգուշացված ենք ու գիտենք, որ եթե մեր բանակում, հոգեբուժարաններում, կալանավայրերում առաջիկա ամիսներին հանկարծակի ինչ- որ մի վարակիչ հիվանդություն բռնկվի՝ լինի այն կորոնավիրուսային հիվանդության նոր տարատեսակ, սիբիրախտ, թե հայտնի կամ անհայտ մեկ այլ հիվանդություն, ապա տվյալ հիվանդության ի հայտ գալն ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչության կամ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է լինելու: […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 23:09

«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից,  Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»:


Սեպտեմբեր 1, 2023թ. 22:34

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի […]



Սեպտեմբեր 1, 2023թ. 21:22

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։ «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 21:04

44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված Էրիկ Եղիազարյանի հոր՝ Էդուարդ Եղիազարյանի կոչն է՝ հնչեցված 14 ապրիլի 2023թ.-ին: Իսկ այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն: Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի […]


Սեպտեմբեր 1, 2023թ. 20:56

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։ Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, […]