Թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու դռները շուտով կբացվեն պատարգներ մատուցելու և ժամերգություններ կատարելու համար: Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին ծրագրված է տևական դադարից հետո մատուցել առաջին պատարագը: Ըստ նրա` Թուրքիայի մշակույթի նախարարության հետ արդեն արվել են անհրաժեշտ աշխատանքները: «Այդ առիթով մենք հրավիրելու […]
Հոգևոր
Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն հայտարարել էր, թե «Սուրբ Խաչ վանքը պետք է դառնա Ղրիմի ազգագրական թանգարանի բաժին»:, Սակայն Գրիշչենկոն փորձել է չքմեղանալ ու սրբագրել իր իսկ խոսքը: Analitika.at.ua-ի փոխանցմամբ նա վստահեցրել է, որ «Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի»: Նա նաև հավելել է, թե հայտարելով `վանքը ազգագրական թանգարանի […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Էջմիածնի Հայորդաց տանը: Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը և ՀՀ կրթության և գիտության […]
Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա): Վեհափառ Հայրապետը ողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջև, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ […]
Հինգ տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Այս կապակցությամբ «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել […]
Դեկտեմբերի 13-ինª Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում, ձեռամբ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 12 միաբան սարկավագ: Վրթանես սրբազանը սուրբ մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգեւոր նոր անուններ£ Վաղինակ սրկ. Հովհաննիսյանը վերակոչվեց Տ. Վազգեն, Աշոտ սրկ. Սահակյանըª Տ. Հմայակ, Արմեն սրկ. Գեւորգյանըª Տ. Նաիրի, […]
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Գերագույն Ռադայի նախագահը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որևէ փոփոխություն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է […]
Հայոց Եկեղեցու պատմության դասավանդումը հայ երեխային հնարավորություն է տալիս դեռևս դպրոցական տարիքում ծանոթանալ դարերի ընթացում Հայ Առաքելական Եկեղեցու իրականացրած ազգապահպանման գործին, ճանաչել ճշմարիտ դավանանքը և խուսափել աղանդավորների ճանկն ընկնելուց: Սիրանույշ Առաքելյանը դեռևս 1998 թվականից Հայոց Եկեղեցու պատմություն է դասավանդում Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Այն ժամանակ առարկան դեռևս պետական ծրագրում ընդգրկված չէր, այլ դասավանդվում էր տնօրենների […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանի մասնավոր հրահանգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էր «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որն անցկացվեց Վեհափառ Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով: Ծրագիրը, որի նպատակն էր աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը դեռևս ԵՊՀ բանասիրության բաժնի ուսանող եղած ժամանակ ներսից ուսումնասիրել է աղանդները: Հայր Խորենը ներկայացրեց հոգեբանական այն շարժառիթները, որոնք Հայաստանի Հանրապետությունում նպաստել են աղանդների տարածմանը: «Աղանդավորների դեմ պայքար կոչվածը` չի ենթադրում կռիվ տալ նրանց դեմ: Նախ պետք է նրանց առաջացման պատճառը հասկանալ և գործի դնել չակերտավոր պայքար […]




