Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել ՙԱվետարանի գործող անձինք՚ աստվածաշնչագիտական բառարան` աշխատասիրությամբ Մայր Աթոռի միաբաններ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի և Տ. Շահե աբեղա Անանյանի: Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղիները, բերված են գրաբար […]
Հոգևոր
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օրը: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայության բաժնից: Վարքագրության համաձայն` Սբ. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ […]
Ս. թ. փետրվարի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը իր առաջին այցը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ: Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ուժ եւ կարողություն առաքելությունը կատարելու գործում` ի շահ Հայաստանի եւ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Վահունին` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Վահե Վահունի: ArmAr.am
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի սան Տաթևիկ Թադևոսյանը սովորում է Հնդկաստանի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում` 1912թ. «Սուրբ Մարիամ Աստվածածին» հաստատության կողմից հիմնադրված Կալկաթայի Լորետո քոլեջում: Կալկաթայի Պետական համալսարանի մաս կազմող այս քոլեջը 2006-ին Հնդկաստանի Ազգային գնահատման հավաստագրման խորհրդի կողմից ստացել է ամենաբարձր` գերազանց գնահատականը: 1000-ից ավելի ուսանողներ ունեցող այս քոլեջն ունի ուսանողական խորհուրդ` մեկ […]
2010 թ. հունվարի 26-31-ը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում, Անթիլիասում, տեղի ունեցավ Կաթոլիկ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ հանձնախմբի 7-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական և աշխարհական աստվածաբաններ քննարկեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչև 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին և Եկեղեցական հաղորդության` միմյանց հետ ունեցած հարաբերություններին, խնդիրներին: […]
Հունվարի 24-30-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի և արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր ՙԵկեղեցու և պետության հարաբերությունները արդարադատության և կրթության ոլորտներում՚ խորագրով հանդիպումներ: Ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջև հարաբերությունները հիշյալ ոլորտներում և դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո և […]
Աղանդները շարունակում են իրենց գրոհը նաև Արցախում: Կրոնական եւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարգավորող ԼՂՀ օրենքի ընդունումից հետո հանրապետության սահմաններում իրենց գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպությունները պարտավոր էին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով պետական գրանցում ստանալ: Որոշ կազմակերպություններ, որոնց գործունեությունը տեղավորվում էր ԼՂՀ` վերը նշված օրենքի շրջանակներում, սահմանված ընթացակարգով արդեն պետական գրանցում են ստացել: Մինչդեռ որոշ […]
2010թվականի հունվարի 30-ին հնդկահայ համայնքում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու`Սուրբ Մարտիրոսի տոնը նշվեց առանձնահատուկ ձևով. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպվել էր նկարչության մրցույթ: Նախապես հայտարարված մրցույթի մասնակից աշակերտները պետք է նկարեին Սուրբ Սարգիսին: Մինչ սկսելը` hնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը դպրոցի դահլիճում հավաքվածներին […]
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի և Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու և գահակալության առիթով: «Սուրբ Հոգու ներշնչմամբ և ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգևոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր և կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, […]




