Հոգևոր

Փետրվար 16, 2010թ. 13:48

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Star» թերթի էլեկտրոնային կայքը: Կայսերիի երիտասարդության և սպորտի հարցերով կենտրոնը հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձրել է մարզասրահ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը հայտնել է, որ այժմ իրենք աստիճանաբար պատրաստվում են վերջ տալ եկեղեցում կազմակերպվող մարզական միջոցառումներին, քանի որ կառուցվում է նոր հարմարավետ մարզասրահ: «Եկեղեցին հարմար ու հասանելի վայրում է` […]


Փետրվար 16, 2010թ. 10:30

Ամենայն հավանականությամբ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի կունենա մայիսի 9-ին: Պատրիարքարանն  այս ժամկետն է  առաջարկել Թուրքիայի իշխանություններին ներկայացված գրության մեջ: Այս օրերին Ստամբուլում է գտնվում Հայոց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա աթոռակից պատրիարքի թեկնածուներից մեկն է: Ի դեպ, նա եղել է հայտնի լրագրող, «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի մտերիմ ընկերը: Գտնվելով […]


Փետրվար 15, 2010թ. 11:05

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն: Այցի ընթացքում Նորին Սրբությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գահակալության 20-ամյակի և ծննդյան տարեդարձի առիթով Ամենապատիվ Պատրիարքին շնորհված ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Բրազիլիայի Հայոց […]


Փետրվար 13, 2010թ. 13:24

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ Տեր Թորգոմը պարգևատրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով։ ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 16:35

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն անդրադարձավ Տյառնընդառաջի ժողովրդական հավատալիքներին: «Ժողովրդական սովորության համաձայն, այդ օրը ընդունված է եկեղեցու բակում խարույկ վառել: Բացի քրիստոնեականից, տոնն ունի նաև մեկ այլ մեկնաբանություն: Ինչպես բոլոր տոների, այնպես էլ Տյառնընդառաջի հիմքում ընկած է տարվա տնտեսական բաժանումը, այսինքն` երկրագործական շրջանը. հայ մարդը տարին բաժանում էր հետևյալ շրջանների` վարուցանքի, բերքի հասունացման, […]


Փետրվար 12, 2010թ. 15:15

«Տյառնընդառաջի խորհուրդն այն է, որ պիտի ընդառաջ գնալ ճշմարտությանը,  ողորմություն տալուն և բարի գործերին` դրանով ընդառաջ գնալով Տիրոջը: Այսինքն, երկու ճանապարհ կա մեր առջև և այդ ճանապարհներից մեկը Քրիստոսն է, ով մեզ հրավերք է անում իրեն ընդաջառ գնալու: Այդ օրը նաև երեխային քառասունքից դուրս բերելու սովորություն կա: Տյառնընդառաջին նորածնին տանում են եկեղեցի` ընծայելու տաճարին, իսկ […]


Փետրվար 12, 2010թ. 12:05

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը Փետրվարի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանել։ Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար […]


Փետրվար 12, 2010թ. 10:25

Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ինչն արդեն ավանդույթ է դարձել: ArmAr.am


Փետրվար 9, 2010թ. 15:49

Փետրվարի 10-ին Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն […]


Փետրվար 9, 2010թ. 14:26

Փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական Միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ` «Քրիստոնեական ընտանիքը`«փոքր եկեղեցի» և առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին` «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական Եկեղեցիների փորձառությունը» և «Հայրություն և մայրություն» թեմաները: Նիստի բոլոր մասնակիցները  միանշանակ հաստատեցին, որ քրիստոնեական բարոյականության տեսակետից անթույլատրելի […]