Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Ս. Շողակաթի, Ս. Գեղարդի վանքերում և Հնդկահայոց հոգևոր հովվությունում: Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Ս. Շողակաթ վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկահայոց հոգևոր հովվությունում: Տ. Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը, ազատվելով Ս. Գեղարդավանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Ս. Շողակաթ վանքի վանահայր: Վանորեից փոխտեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ծառայության […]
Հոգևոր
Երեկ` նոյեմբերի 8-ին, պատարագով ազդարարվել է ԹուրքիայիԿայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորոգման ավարտը, որը սկսվել էր մեկ տարի առաջ: Կայսերին հնագույն Կեսարի քաղաքն է, որտեղ երկար տարիներ ապրել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Նա այստեղ է ամուսնացել, ունեցել երեխաներ ու օծվել որպես եպիսկոպոս: 1045 թ. Անի թագավորության կործանումից հետո հայոց Բագրատունիների վերջին թագավոր […]
Չկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց […]
Այսօր Հայաստանում չկա վիճակագրություն, թե կրոնական հողի վրա քանի ինքնասպանություն է կատարվել։ Հոգեբան Սամվել Խուդոյանի փաստարկմամբ, ինքնասպանությունների 51 %-ը կատարվում է կենցաղային հողի վրա, 49%-ը՝ անհայտ պատճառներով։ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը չի բացառում, որ ինքնասպանության անվան տակ, հնարավոր է, քողարկվեն նաև սպանություններ, քանի որ կրոնական որոշ կառույցների պաշտամունքային արարողակարգերն […]
«Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումը նվիրված էր Հայաստանում այսօր լայն տարածում ստացած աղանդների խնդրին։ Լրագրողների հարցերին պատասխանում էին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը։ Ս. Խուդոյանը ներկայացրեց, թե հոգեբանական ինչ ազդեցություն կարող են գործել աղանդավորական կազմակերպությունները մարդու վրա, և ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ անձի հոգեվիճակի վրա։ […]
ArmAr.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ներսում էլ տարբեր աղանդների ներկայացուցիչներ իրենց քայքայիչ գործունեությունը ծավալեն, այսինքն՝ ներկայանալով որպես Հայ Առաքելական եկեղեցու «սպասավորներ», իրենց կործանիչ գործը գլուխ բերեն հենց ներսից, պարոն Ամարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանց հաջողվի ներթափանցել եկեղեցուց ներս, որովհետև դրա համար պետք է շատ մանրակրկիտ աշխատել։ Չնայած ասեմ, […]
ԱՄՆ-ի Պետքարտուղարության` Աշխարհում կրոնական ազատության մասին վերջին ամենամյա զեկույցում անդրադարձ է կատարվել Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակին: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, կարգավիճակի հետ առկա վեճերը լուրջ խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի կրոնական փոքրամասնությունների եկեղեցիներին վերանորոգման նպատակով ֆինանսավորում տրամադրելու հարցում: Զեկույցում նշված է, որ չնայած Վրաստանի իշխանությունները պնդում են, թե Վրաց Ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական […]
Երեկ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացի տոնն էր: Տաղավար տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոցի օր է: Այդ օրը Հայ առաքելական Ս. Եկեղեցիներում մատուցվում է սգո Սուրբ Պատարագ, ի նշան ննջեցյալների հոգու հանգստության, որին հաջորդում է այցելություն հանգուցյալների շիրիմներին: Ա.Գ.
Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում և Ներքին Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռում Խաչվերացի տոնը կրկնակի ուրախություն էր: Բացի այն, որ համայնքի հավատացյալները տոնում էին Խաչվերացի տոնը, միաժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծում էր եկեղեցու զանգակատան խաչը և մատուռի մկրտության ավազանը: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է բարերար Խաչատուր Վարդանյանի օժանդակությամբ, […]
«Յուրաքանչյուր եկեղեցական տոն անցյալի հիշողություն չէ, մենք չենք հիշում, այլ հաղորդակից ենք դառնում Հիսուս Քրիստոսի մարմնին, արյանն ու հաղորդության միջոցով օժանդակություն ենք հայցում Աստծուց, որպեսզի քայլենք Խաչի ճանապարհով: Հոգեբաններից մեկն ասում է` մարդը դրախտի կարոտախտ ունի: Այսինքն, դրախտից վտարվելուց հետո մենք մշտապես այնտեղ վերադառալու հույսեր ենք փայփայում: Իսկ յուրաքանչյուր մարդ վերադարձի իր ճանապարհն է ընտրում. […]




