Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Կաթոլիկ եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցում, իսկ գլխավոր արարողությունը տեղի է ունենում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Պատարագի ժամանակ Հռոմի պապն իր հովվապետական ուղերձն է հղում աշխարհի կաթոլիկներին: Երեկ Սուրբ ծննդյան հերթական արարողությունից առաջ մի անհայտ անձ հարձակվել է Հռոմի պապի վրա ու նրան վայր գցել: Սակայն 82- ամյա պապը հարվածից […]
Հոգևոր
Արարատյան Հայրապետական թեմը երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին հայտարարում է սիրո իրական պատմությունների մրցույթ: Իսկ 2010-ի համար ընտրված թեմաներն են «Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» և «Ս. Սարգիս` ամուր ընտանիք, ամուր հայրենիք»: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են […]
Այսօր Թուրքիայում քննարկումների առարկա է դարձել Պոլսո համապատրիարքի ընտրությունների հարցը: Եվ համայն հայության համար կարևորվում է, թե հատկապես թուրքահայության հոգևոր նոր առաջնորդությունը ինչպիսի գործելաոճ կորդեգրի: Ցանկալին, անշուշտ, հայանպաստ և հայապահպան գործունեությունն է, թուրքահայության իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այլև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համատեղ և նրա միջազգային հեղինակությունն օգտագործելով, համազգային գերխնդիրների իրականացումը: Սա ցանկալին է, […]
Դեկտեմբերի 15-19-ը Ժնևի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում ընտրվեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նոր նախագահը` Ֆրանսիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Էմանուել Միտրոպոլիտը (Տիեզերական Պատրիարքություն), կառույցի նախագահության նոր անդամները, «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի նոր անդամները: Առաջիկա երեք տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եկեղեցիները Երկխոսության […]
Լրագրային-հրապարակախոսական ոճի ըմբռնումը և սրան առնչվող հարցերր եզրագծվում են լեզվի ոճաբանության և խոսքի ոճաբանության սահմաններով։ Այդ հարցերից առանցքայինը ոճական ավանդույթն է, որն ունի երկու կողմ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Առաջինը պայմանավորված է պատմականորեն ձևավորված գրական լեզվի ոճաբանությամբ, իսկ երկրորդն առնչվում է խոսքի, հաղորդակցման ոճաբանությանը և, ի վերջո, հանգում հեղինակային ոճին։ Հատկապես երկրորդ բաղադրիչը ժամանակակից մամուլում էական […]
Ինչ է աղանդը Այսօր մեզ համար խիստ հրատապ է խոսել աղանդների մասին և փորձել սահմանել, թե ինչ է աղանղը։ Գոյություն ունի աղանդի մի քանի սահմանում։ Դասական առումով աղանդ համարում եև կրոնական այն հոսանքը, որը շեղվում է կրոնական գլխավոր ուղղությունից և սխալ վարդապետություն է քարոզում։ Այս սահմանումը ներկայումս կորցրել է իր նախկին իմաստը: Օտար, ինչպես նաև […]
Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը: Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային […]
Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ կատարել թուրքահայության հոգևոր առաջնորդի աշխատանքները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել ընտրել համապատրիարք, որի մասին ավելի վաղ պատրիարքարանը պաշտոնապես դիմել էր թուրքական իշխանություններին: «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ համապատրիարք ընտրելու աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ նպատակով ստեղծված համապատասխան պատվիրակությունը նախօրեին […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 17-ին Հայաստան էին ժամանել թուրքական հայտնի լրատվամիջոցների` CNNturk, Hurriyet, Hurriyet daily news, Milliyet, Sabah, Aksam, Referans, Taraf լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ի առավոտյան Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում այցելել են Էջմիածինի Մայր տաճար եւ ներկա գտնվել կիրակնօրյա պատարագին: Թուրքիայից ժամանած հյուրերին Էջմիածնում ներկայացվել է […]
«Արարատ» Երիտասարդաց Միությունը հիմնվել է դեռևս 1980-ականների վերջին` այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի, այժմ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Միությունն այսօր գրանցված շուրջ ութսուն անդամ ունի: «Արարատ» Երիտասարդաց Միությունը նպատակ ունի ստեղծել այն միջավայրը, ուր ներգրավված երիտասարդները կկրթվեն, կծանոթանան հոգևոր արժեքներին և հնարավորություն կունենան ծառայել Աստծուն և Եկեղեցուն, […]




