Հոգևոր

Դեկտեմբեր 11, 2009թ. 16:15

Դեկտեմբերի 9-ին Սուրբ Աստվածամոր Աննայից Հղացման տոնի օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցին:Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: Համաձայն գյուղի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանների Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Դիլիսկան Ջավախքի […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 12:35

Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Մշակույթի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին նույն ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ և խնդրանքով ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Ողջույնից ու խրատական խոսքերից հետո Վեհափառը հույս հայտնեց, որ ներկայիս մագիստրոս լրագրողների նյութերում միայն իրականությունը կարտացոլվի և նրանք իրենց հոդվածներով կնպաստեն հոգևոր և ազգային արժեքների […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:11

Դեկտեմբերի 8-ին մեծ շուքով տեղի ունեցավ  Աբովյանի Սբ. Հովհաննես նորակառույց  եկեղեցու  հինգ գմբեթների, խաչերի  օծման արարողակարգը ձեռամբ` Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի: Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց Աբովյան քաղաքի  բնակիչներին, ներկաներին, ինչպես նաև իր գոհունակությունն հայտնեց նորակառույց եկեղեցու բարերար` ԱԺ պատգամավոր տիար Գագիկ Ծառուկյանին: Սրբազան հայրը իր օրհնության […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 19:07

ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ: Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ,  վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը: Հայկ Սանամյանի […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 18:05

Ս/թ դեկտեմբերի 2-ից 3-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի Քարտուղարության IX նիստը: Քարտուղարության այս նիստը կոչված էր քննարկելու ս/թ հուլիս ամսին տեղի ունեցած Համաշխարհային և ավանդական կրոնների III համագումարի արդյունքները, ինչպես նաև` 2012 թվականին կայանալիք Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների IV համագումարի նախապատրաստական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեին Բ Ամենայն Հայոց […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 15:03

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին:Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում  դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 16:37

ArmAr.am-ի հնչեցրած` Վրաստանում փլուզված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված մտահոգություններին` Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ: ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված գործունեություն է իրականացվում, և եկեղեցին իսկապես կվերանորոգվի: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե եկեղեցում աշխատող բանվորները […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 15:01

ArmAr.am-ը բազմիցս ներկայացրել է Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականության դրսևորումները: Նման դրսևորումներից մեկի հետևանքն էլ հենց դարձավ նույն այդ իշխանությունների կողմից դիտավորյալ անուշադրության մատնված 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը: Հայկական կողմը`  «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ, բողոքի երթ կազմակերպեց […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 11:40

Շվեցարիայի բնակչության 57%-ը` «Ո’չ» է ասել իր երկրի տարածքում մինարեթների կառուցմանը: Եվրամիությունում Թուրքիայի բանախոս պետնախարար Էգեմոն Բաղըշն այս առիթով իր բողոքն է հայտնել և ասել. «Եվրոպայում Շվեցարիան չպետք է վերածվի անհանդուրժողականության երկրի»: Նա հույս է հայտնել, որ շվեցարական կառավարությունն ինչ-որ կերպ կներազդի այս որոշման վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Շվեցարիայում հանրաքվե է անցկացվել և բնակչությանն […]


Նոյեմբեր 28, 2009թ. 11:24

Oրեր առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մինչ Վրաստանի դեսպանատուն ձգվեց Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ բողոքի երթը: Երթի նախաձեռնության ու նաև արդյունքների մասին   տեղեկատվություն ստանալու նպատակով  ArmAr.am –ի լրագրողը զրուցեց բողոքի երթի կազմակերպիչ ու առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ: -Տեր Հակոբ,  Վրաստանի հակահայկական քաղաքականությունը` հայկական լեզվի, մշակույթի,  եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունները նորություն չեն: Պարզապես […]