ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 2, 2009թ. 15:02

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 12:54

Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը ԼՂՀ պաշտպանության բանակի ևս 30 սպաներ և ենթասպաներ իրենց ընտանիքներով կդիմավորեն արդեն նոր բնակարաններում: «Չնայած տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` պաշտպանության բանակի շինարարական ծրագրերը շարունակվում են»,-  վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Նոր բնակարանների վկայագրերը զինծառայողներին հանձնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 10:06

Հարցազրույց Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև Սրբազանի հետ – Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ Սրբազան, փորձենք  անցած տարիների հեռվից գնահատել տոնի խորհուրդը: – Այսօր հրաշալի տոն է, մեր անկախության , պետականության հաստատման 18 ամյակն ենք նշում: ԼՂՀ-ն երիտասարդ հանրապետություն է, որ քայլ առ քայլ հասունանում, ամրապնդվում ու հասակ է առնում: Ի՞նչ ունեցանք 18 […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 00:43

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ Այսօր ազգովի նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց մեր ժողովրդի հինավուրց պատմության մեջ` հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին եւ պատվավոր ճանապարհին: Իր ստեղծման առաջին իսկ օրից մեր հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ եւ առաջին […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 20:53

Քաշաթաղի շրջանային վարչակազմի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին Բերձորում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք: Այդ մասին «ԱրմԱր»-ին իրազեկեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել, մենք ցանկանում ենք հերթական անգամ հավաստել, որ ազատագրված տարածքների հարցում Արցախում բոլորս միակամ ենք»: Բնականաբար, հայ-թուրքական […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:58

Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 12:27

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերին,  հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։ Ըստ «Day.az»-ի


Օգոստոս 31, 2009թ. 19:21

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ  կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի`  հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս […]


Օգոստոս 27, 2009թ. 19:44

Որպես տնտեսական նոր քաղաքականության հետևանք` բանկերը վերջին շրջանում սկսել են առավել ակտիվ ու նպատակային ներգրավվել ԼՂՀ տնտեսական կյանքում: Այս պարագան հաշվի առնելով` նոր մտավախություններ են ծագում. մի կողմից` բանկերը ունեն լուրջ խնդիրներ, մյուս կողմից ԼՂՀ տնտեսական կյանքում ճգնաժամը նոր դժվարություններ է «խոստանում»: Համաձայնենք, որ նման կրկնակի ճնշումն իսկապես, մտահոգության հիմք է տալիս. արդյո՞ք վերջին մեկ-երկու […]


Օգոստոս 27, 2009թ. 16:44

Դեռ 2004 թվականից է մեկնարկել Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների ամառային հանգիստը համապատասխան վերականգնողական առողջարաններում կազմակերպելու ծրագիրը: Երեկ առավոտյան Արցախից Ղրիմի Սակե քաղաք մեկնեց այս տարվա ընթացքում արդեն երրորդ խումբը: 2009թ. այս ծրագրի շրջանակներում Արցախից արդեն ինը մարդ Սակե քաղաքի առողջարաններում հանգստանալու և  բուժման կուրս անցնելու ուղեգիր է ստացել: Ծրագրի տրամաբանությունն ու նպատակները մնացել են նույնը: […]