Հայ առաքելական եկեղեցու` Արցախի թեմի վերահաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը: Բռնության և հալածանքի տարիներին բազմաթիվ մասունքներ էին ի պահ տրվել թանգարանին:
ԼՂ Հանրապետություն
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց սեպտեմբերի 26-ին` Գանձասարում: Այստեղ էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Արդեն սկսվել են Շուշի քաղաքի ջրամատակարարման շինարարական աշխատանքները: Դրանց ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանի և «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ այսօր Շուշիում էր: Լիսագորից Զառիսլու ընկած տարածքում կան երեք աղբյուրներ, որոնք կոչվել են Թադևոսի ջրաղբյուրներ` ի պատիվ բարերար Թադևոսի, ով ժամանակին […]
Գեորգի Պետրոսյան. «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչվի» -Վերջերս թուրք- հայկական հարաբերությունները թևակոխեցին նոր զարգացման փուլ և արձանագրություններ ստորագրվեցին: Ղարաբաղյան կողմն ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացին: – Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճշգրիտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն, 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու երկրների […]
Անձրևային եղանակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղողի բերքահավաքի կազմակերպման համար: Այս տարի սպասվում է 14-15 հազար տոննա բերք: Այսօրվա դրությամբ, հիմնական մթերողը` Ստեփանակերտի կոնյակի գործարանը, արդեն իսկ ընդունել է 2,5 հազար տոննայից ավելի խաղող:
Եթե մեկ-երկու տարի առաջ Արցախում քաղավիացիայի վերականգնման հեռանկարների մասին խոսում էինք անորոշ ապագայի շեշտադրումներով, ապա վերջերս այդ հեռանկարը սկսել է ավելի իրատեսական դառնալ. ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացվել ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծը, իսկ Ստեփանակերտում արդեն մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները:
Եվրամիության պահանջով պաշտոնական Անկարան տարիներ առաջ թույլատրեց թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակել քրդական հեռուստահաղորդումներ: Նախատեսվեցին հատուկ օրեր ու ժամեր: Պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ հեռարձակվող հաղորդումը միաժամանակ պետք է թուրքերեն թարգմանվի:
Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման մեղադրանքով: 1998թ. մարտին Հեյդար Ալիևը ստորագրեց «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը, որով հայերը մեղադրվում էին «Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Հայաստանում ոչ ոք ուշադրության չարժանացրեց այդ իրադարձությունը, մինչդեռ […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքում վերաօծվել է տեղի Սուրբ Մինաս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանած հյուրեր: Սրբազան ծիսակարգը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հայկական դիմագիծը վերագտնող մեր հայրենիքի այս անկյունում եկեղեցու զանգերի ղողանջը լավագույն պատասխանն է Քաշաթաղի և մյուս տարածքների ապագայի շուրջ հյուսվող քաղաքական խարդանավանքներին :
Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:




