ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 16, 2009թ. 16:56

«2010 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղային կապով պետք է կապված լինեն շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ»: ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս հանձնարարականն այսօր կառավարության նիստում հրապարակեց վարչապետ Արա Հարությունյանը:


Սեպտեմբեր 16, 2009թ. 09:55

Երեկ` դեկտեմբերի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին գլխավորությամբ:


Սեպտեմբեր 15, 2009թ. 16:18

Արդեն երրորդ տարին է, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Ռուսական խոսքի» օրեր: Այս անգամ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև հայկական երկրորդ հանրապետությունը: «Ռուսական խոսքի» օրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուսական արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ օրերս ժամանեցին Արցախ: Հյուրերին դիմավորեցին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ կառավարության […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 15, 2009թ. 15:16

Ըստ ԼՂՀ կառավարության սահմանված կարգի, 2009 թվականին  աշնանացանի համար  պետությունից վարկ ստանալու համար հողագործները  պետք է առաջին հերկը    կատարեին մինչև սեպտեմբերի 10-ը: Ժամկետն արդեն լրացել է, և  գյուղատնտեսության նախարարությունում ամփոփում են արդյունքները: Գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր  Զաքիյանի  խոսքերով, սահմանված ժամկետում առաջին հերկի  իրականացումը ինքնանպատակ չէ:  Դա են պահանջում  հացագործության տարրական ագրոկանոնները: Ժամանակին կատարված աշխատանքն ազդում է […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 14, 2009թ. 17:44

Սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս, գրեթե սենսացիոն հայտարարությունը Վենեսուելայի նախագահն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Այսպիսով, Վենեսուելան Ռուսաստանից և Նիկարագուայից հետո դարձավ երրորդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից անջատված այդ երկու պետությունների անկախությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, […]


Սեպտեմբեր 14, 2009թ. 13:44

Անգլիական Պառլամենտի  Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղեկցությամբ Արցախ էր ժամանել այցելուների հերթական խումբը: Խմբի անդամներն անգլիական եկեղեցու ներկայացուցիչներն են` Անգլիայից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից: Խումբը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կլինի սեպտեմբերի 10-17-ը: Հյուրերն այս այցելությունը համարում են  ուխտագնացություն: Երկօրյա այցով Արցախ ժամանած ուխտագնացների խումբն այցելեց  արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների թանգարան:   Սա խմբի անդամների առաջին […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 19:19

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնեա Արևելք բաժնի վարիչ, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վաչակազմի ղեկավար Ալեքսան ՀԱԿՈԲՅԱՆԻ  հետ –  Ղարաբաղյան հակամարտության   քաղաքական կարգավորումը հնարավո՞ր է առանց իրավական փաստարկների առկայության: -Ղարաբաղի հիմնահարցի լուծումն առանց իրավական փաստարկների օգտագործման, կլինի կամային կամ բռնի լուծում, որը ձեռնտու չէ ոչ հայ, և ոչ էլ ադրբեջանցի ժողովուրդներին: Երբ ոշկհասունանա իրավական […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 12:14

«Հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններին   առնչվող  նախաստորագրված երկու արձանագրությունները պետք է համահայկական քննարկումների առարկա դառնան և ոչ թե սահմանափակվեն ընդամենը հայաստանյան    ներքաղաքական խորհրդատվություններով»,- այսպիսին է ՀՅԴ Արցախի կազմակերպության ներկայացուցիչների համոզմունքը: Սեպտեմբերի 10-ին արցախցի դաշնակցականները լրագրողներին են ներկայացրել իրենց դիրքորոշումը, որը բնականաբար, չի տարբերվում ՀՅԴ կուսակցության մոտեցումներից: Արցախում, սակայն, խնդիրը նաև այլ «նրբերանգներ» է ձեռք բերում: […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 10:50

Սեպտեմբերի առաջին կիրակին հետխորհրդային տարածքում նշվում էր որպես գազի և նավթի համակարգի աշխատակիցների մասնագիտական օր: Չխախտելով տոնի ավանդույթը, ամեն տարի, այդ օրը «Հայռուսգազարդ»-ը` սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում,   օգնություն է տրամադրում ՀՀ տարբեր մանկատների, դպրոցների ու մանկապարտեզների,: 2007թ.-ից ընկերության սոցիալական ծրագրերում ընդգրկված են նաև ԼՂՀ մանկապարտեզներն ու դպրոցները: Արդեն երրորդ տարին է, ինչ ընկերությունը հեռուստացույցներ, […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 18:57

Վրաստանն այսօր կանգնած է տարածաշրջանային լուրջ խնդիրների առջև: Բացի այն , որ հարավկովկասյան այդ երկիրն իր հյուսիսային հզոր հարևանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, Վրաստանը նաև  լուրջ տարաձայնություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները ոչ միայն առօրեական հարցերի շրջանակում են, այլև  ներառում են    խորքային խնդիրներ, որոնք առնչվում են Վրաստանի պետականության պահպանմանն […]