Ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահամաններում Աղդամի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել հայոց բանակի և ադրբեջանական զինուժի միջև: Նույն կայքի թղթակցի փոխանցմամբ, իբրև թե սպանվել են հինգ, վիրավորվել երեք հայ զինծառայող, իսլ ադրբեջանական կողմից վիրավորվել է շարքային Պյարվիզ Յուսիֆովը: Բոլորվին պատահական չէ, որ ադրբեջանցիները խոսում են հինգ սպանվածի և մեկ վիրավորի մասին, քանի […]
ԼՂ Հանրապետություն
Այսօր «ԱրմԱր» վելուծական կետրոնի կազմակերպած ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հայտարարեց. «Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան կարողանա ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին, մեր կազմակերպությունը՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիան», նրան կվճարի 1 մլն դոլար մրցանակ, նույնիսկ պատրաստ ենք 10 մլն էլ տալ, բայց այդպիսի փաստ չկա»: armarlur.com
Երեկ ԼՂՀ ՆախաԳահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին Գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում հայաստանյան դիվանագիտական կորպուսի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտԳործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների փոխԳործակցությանը վերաբերող […]
Արցախյան ազատամարտի քաղաքական օրացույցը Սեպտեմբերի 2-ը Ղարաբաղյան ազատամարտի տարեգրության մեջ 1991-ի սեպտեմբերի 2-ին նախկին ԼՂԻՄ-ի և հարակից դեռևս չհայաթափված Շահումնյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լուծարվող խորհրդային միության տարածքում կայացող նոր ինքնիշխան պետություն: Մեր ազատամարտի օրացույցը լոկ այսքանն է ասում պատմական այդ իրադարձության մասին: Օրացույցն […]
ԼՂՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ ժողովրդին եւ անձամբ Ձեզ` անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Այդ պատմական օրը խորհրդանշում է ևս […]
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետի եւ երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը: armarlur.com
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի […]
Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ […]
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման մասին չի կարող խոսք լինել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված գործընթացներ են։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան երբեք չի դավաճանի եղբայրական Ադրբեջանի շահերին։ armarlur.com
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի […]




