Ցեղասպանություն

Դեկտեմբեր 15, 2009թ. 11:52

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Իտալիա իր պաշտոնական այցը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել, որ  դա հիմնականում կապված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի  վրա օրերես  իրականացված հարձակման հետ: Էրդողանն անդրադառնալով «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման փաստին,   մեղադրել է ընդդիմադիր կուսակցություններին` իրավիճակը երկում էլ ավելի սրելու մեջ: Նա ասել է, որ քրդական կուսակցության […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 16:31

Մոդուս վիվենդիե կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածը ի պատասխան Վաշինգթոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի առնվազն անբարոյական հայտարարության` «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել»: Մեզանից շատերի մոտ բնական հարց է ծագում. «Այդ դեպքում ո՞վ է անխնա սպանել ու կոտորել մեր նախնիներին… և ինչո՞ւ է Թուրքիան արդեն 90 տարի զավթած պահում Հայաստանի Հանրապետության առնվազն 75%-ը…»: Մի […]


Դեկտեմբեր 12, 2009թ. 12:42

«Վեց ամսվա ընթացքում երտթուրքերն այնքան բան արեցին, որքան չկարողացան անել հին թուրքերը վեց դարերի ընթացում» Ասորիների համաշխարհային միության տարածաշրջանային քարտուղար Հերմիզ Շահենը ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձանը  Սիդնեյ քաղաքի Ֆերֆիլդե արվարձանում տեղադրելու առաջարկի կապակցությամբ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է. «Անհերքելի փաստ է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան իշխանությունների կողմից Թուրքիայում սպանվել են ավելի քան 750 հազար […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:11

ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի հարյուրավոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհություն հայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրություններին օժանդակելու դիրքորոշումից: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ասպարեզը»: Նամակներում ընդգծվում է, որ նախագահ Օբաման պետք է հարգի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: «Հատկապես մտահոգիչ է պատմաբանների հանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:52

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականն այսօր կրկին անդրադարձել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետի այցի մանրամասներին: Ըստ պարբերականի, Միացյալ նահանգների նախագահը Էրդողանին ակնարկել է, որ եթե հայ–թուրքական արձանագրությունները չվավերացվեն, հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն ամերիկյան Կոնգրեսի կողմից դժվար կլինի կասեցնել: «Ցյուրիխյան արձանագրությունները թուրքական մեջլիսը պետք է վավերացնի օր առաջ»,- Ռեջեփ Թաիփ Էրդողանին ասել է Սպիտակ տան ղեկավարը` հիշեցնելով նաեւ, […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 18:14

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվում է` որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Ըստ Կոնվենցիայի սահմանման, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններից […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:22

Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն աչքերս բացեց ժխտողականության քաղաքականության մասին», – նշել է դոկտոր Ատլանան: Ըստ Լոնդոնի «Իլինգ» ստուդիայից ստացված Յոլանդա Էնդրուզի հաղորդագրության, ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 12:02

ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում: Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:03

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝  լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 13:33

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում  հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին  չի նշանակում, որ  հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում: Ամերիկահայության  հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա […]