Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ ամերիկահայերը մեկամսյա արշավ են սկսել և փորձում են ԱՄՆ-ի իշխանություններին համոզել, որ հարկավոր է հավելյալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Այս գործողություններին ի պատասխան հակաարշավ է սկսել Թուրքիայի կառավարության կից գործող «Հայոց ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարելու միություն» կազմակերպությունը: Կազմակերպության […]
Ցեղասպանություն
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Ի՞նչ են հուշում մեզ` հայերիս, այսօրվա իրողությունները, հատկապես այն, որ թուրքերը ժխտում են ցեղասպանության փաստը: Եվ ոչ միայն ժխտում են, այլև, խորանալով կեղծիքի մեջ, մի քայլ էլ առաջ գնալով պնդում, թե հայերն են իրենց կոտորել: Հասկանալի է, որ սա քաղաքական ու քարոզչական նպատակներ հետապնդող աճպարարություն է: Սակայն տվյալ դեպքում մեզ համար շատ կարևոր […]
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի 13-ամյա ուսանող Մուստաֆա Դողանը հեռացվել էր քոլեջից` իր շարադրությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Հիշեցնեենք, որ նա հայտարարել էր, որ «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»: Նրա հեռացման փաստը Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել: Այս պատմությանը խառնվել են թուրքական «Զաման» […]
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցին մեծ տեղ հատկացնելը թուրքերին նյարդայնացնում է: Թուրքերը անհանգստացած են, նույնիսկ բողոքում են, որ Ֆրանսիայում, եթե անձը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ապա տեղ չունի ֆրանսիական հասարակությունում: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ էլ Ֆրանսիայի Նանս քաղաքում. Նանսի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել […]
Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությունների միջեւ ստորագրված իրավական փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը խնդրել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության դատախազությանը՝ տրամադրել տեղեկատվություն՝ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ: ԼՂՀ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, 1990-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում իրականացված ահաբեկչական […]
Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի թուրք հասարակությանը: Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 12-ին, 60 […]
Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։ Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին. «Պարոն Փամուկ. Դուք հանգուցյալ Հրանտ Դինքի հետ […]
Հայ Դատի համար մեր համատեղ ջանքերը ծագել են այն ողբերգական իրողությունից, որ ավելի քան 90 տարի առաջ ահավոր անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի հանդեպ: Ցեղասպանությունը և մեր Հայրենիքի կորուստը տասնամյակներ շարունակ աննկատ էին մնացել միջազգային հանրության կողմից, մինչև որ մեր ժողովուրդը, քաղաքական կուսակցությունների առաջնորդությամբ, հառնեց մահվան ու կորուստների մոխիրներից և պայքարեց իր ոտնահարված իրավունքների վերականգնման […]
Դավիթ Ջամալյան Հոգեբանական գիտությունների թեկնածու Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ներկայիս հայ հասարակությանը հուզող արդիական խնդիրներից է: Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք և պետք է լինե՞ն, թե` ոչ: Ընդգծելով այդ հարաբերությունների անխուսափելիության փաստը` հարկավոր է բազմակողմանիորեն վերլուծել առկա իրողությունները և դրանք կառուցել` առավելագույնս նվազեցնելով նոր սխալներ գործելու հավանականությունը: Այս խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում և ենթադրում մի […]
Շատերի համար զարմացնող էր այն փաստը, որ ԱՄՆ անցած նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ակտիվ մրցակից հանրապետական Ջոն ՄըքՔեյնը, հայտարարեց, թե ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։ «Ես հավատում եմ, որ հայերի դեմ ցեղասպանություն է կատարվել եւ կարծում եմ, որ դրա հետ կապված բավականին շատ փաստեր կան»: Իսկ զարմացնողն այն է, որ հանրապետականները երբևէ […]




